Umud Şükri: İranda koronavirus təhlükəsinə qarşı mübarizədə ədalətsizlik var

BÖLGESEL GÜÇ HEDEFİNDEKİ TÜRKİYE’NİN YENİ STRATEJİSİ: “KAMU DİPLOMASİSİ”

“Kayıp Şark’ın Peşinde

Despite stimulus efforts, many Armenian workers fall through the cracks

Փաշինյան․ «Հեղաշրջման սցենարները պետք է բացառվեն»

Ermenistan 27 Aralık 2020
53

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է պատերազմական իրավիճակի մասին, ներկայացրել է 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իր առաջարկի պատճառներն ու Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկվող քայլերը:

Արտահերթ ընտրությունների մասին

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով ընդդիմությանը խորհրդակցությունների հրավեր անում եմ մի պարզ պատճառով, որ ընտրությունների հարցը լինի ոչ թե կառավարության կամ խորհրդարանական մեծամասնության միանձնյա որոշմամբ, այլ դրա շուրջ որոշակի ըմբռնում ձեռք բերելով:

Խոսքն առաջին հերթին խորհրդարանական ուժերի հետ խորհրդակցությունների մասին է, քանի որ այսօրվա օրենսդրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միայն մեկ մեխանիզմ կա՝ վարչապետը հրաժարական է տալիս, խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում եւ նշանակվում են արտահերթ խորհրդարանակն ընտրություններ: Սրա համար պետք համաձայնություն ձեռք բերել խորհրդարանակն ուժերի հետ:

Կամ կա այլ տարբերակ, երբ սահմանադրության մեջ փոփոխություններ ենք իրականացնում եւ խորհրդարանը ստանում է ինքնալուծարման եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու լիազորություն:

Ինձ համար կարեւորագույնը հետեւյալն է՝ պետական հեղաշրջման սցենարները պետք է բացառվեն։

Ինչ վերաբերում է վստահությանը, ապա ասում եմ՝ եկեք գնանք ընտրությունների եւ միասին երաշխավորենք մարդկանց ազատ կամարտահայտությունը: Համենայն դեպս, եթե վիզուալ տեսարաններ համեմատենք՝ այսօր կառավարության ավելի շատ են վստահում, քան ընդդիմությանը։ Մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց ժողովրդի մի ձայնին չենք կպնի: Դա մեր քաղաքական ինքնությունն է:

Հրաժարականի պահանջի մասին

Կան մարդիկ, ովքեր պահանջում են, որ հրաժարական տամ, եւ կան մարդիկ, ովքեր պահանջում են, որ հրաժարական չտամ: Ինչո՞ւ ենք մենք ելնում այն կանխավարկածից, որ այդ մարդկանցից մի մասի ձայնը պիտի լսվի, մյուս հատվածի ձայնը՝ ոչ:

Ես առաջարկում եմ մեխանիզմ, որով լսվի բոլորի ձայնը եւ այդ ձայների հարաբերակցությունը լինի կշռելի եւ չափելի: Ըստ էության, սա հանրային համերաշխություն ձեւավորելու մի մեխանիզմ է: Ի վերջո, բանավեճը սրա շուրջ է․

ո՞վ պետք է որոշի իշխանության ճակատագիրը: Իմ եւ ՀՀ սահմանադրությամբ նախանշված կանծավարկածն այն է, որ իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը:

Սյունիքի անվտանգության եւ Ռուսաստանի օգնության մասին

Քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբատթլուի եւ Զանգելանի շրջանների 90 եւ ավելի տոկոսը, ցավոք, եղել է արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում, որ այդտեղ մենք պետք է սահմանային որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք:

Այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար:

Ձեռնարկված միջոցի էությունն այն է, որ վերահսկողության տակ գտնվող գոտին համընկնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտու տարածքների հետ եւ կոնկրետ երաշխիքները աշխատեն:

Հարց է հնչում՝ ինչո՞ւ Ռուսաստանը օգնության չհասավ այն ժամանակ, երբ Արցախոււմ պատերազմ էր։ Պարզ ատճառով, Ռուսաստանի դիրքորոշումն այն էր, որ մենք փոխադարձ օգնության պայմանագիր կնքել ենք Հայաստանի տարածքի համար, իսկ մարտական գործողությունները տեղի էին ունենում մեր պայմանավորված տարածքից դուրս։

Սյունիքի նկատմամբ ոտնձգություն լինելու դեպքում Ռուսաստանը կմիջամտի։

Մեդիամաքսը

Yorumlar
İlginizi Çekebilir