ABŞ-ın Türkiyəyə hücumunun ŞİFRƏLƏRİ: Qalib kim olacaq?

Fas’taki Fetöcüler PKKlılar IŞİDci Türkler ve Türk mafyası!

Armenian prime minister wants face-to-face meeting with Trump – Washington Free Beacon

ROBERT KÖÇƏRYAN SİYASƏTƏ HANSI GÜCLƏ QAYIDIR?

«Սասնա ծռերի» զենքը կրակելու համար չէր. Մանվել Սարգսյան

Ermenistan 2 Ağustos 2016
1.231

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Երեկ «Սասնա ծռեր» խմբի անդամները հայտարարեցին, որ հանձնում են զենքը և դադարեցնում են զինված դիմակայությունն իշխանությունների դեմ, բայց ըստ էության, շարունակելու են իրենց պայքարը, իրենց խոսքով՝ ռազմագերու իրենց կարգավիճակով: Վարուժան Ավետիսյանը կոչ արեց ժողովրդին չդավաճանել սկսված պայքարին և շարունակել ազգային ազատագրական պայքարը, որովհետև, նրա խոսքով՝ մենք իրավունք չունենք թույլ տալ, որպեսզի Հայաստանը վերածվի ինչ-որ ռուսական «գուբերնիայի»:

Ի՞նչ բնորոշում պիտի տանք սկսված խմորումներին՝ քաղաքական, քաղաքացիական… Վարուժան Ավետիսյանի և նրա ընկերների սկսած ընդվզումը կվերածվի՞ արդյոք քաղաքական լուրջ պրոցեսի, և սա ինչպե՞ս կազդի Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: Սա որքանո՞վ է կապված ղարաբաղյան գործընթացի հետ: Այս հարցերի շուրջ է ծավալվում զրույցը Մանվել Սարգսյանի հետ:

-Պարոն Սարգսյան, այն իրավիճակը, որ մենք տեսանք Հայաստանում՝ հուլիսի 17-ից սկսած, դա ինչպե՞ս պետք է գնահատենք, քաղաքական ճգնաժա՞մ է, թե՞ ոչ: Ի՞նչը հանգեցրեց այս իրավիճակին, որո՞նք էին խորքային ներքաղաքական պատճառները, երբ մարդիկ փորձում են քաղաքական փոփոխությունների հասնել զենքի միջոցով:

-Խորքային գնահատական տալու համար առաջին հերթին կոնկրետ այս իրավիճակը պետք է բնութագրել, որ անսպասելի էր շատերի համար, թե ինչու ի վերջո որոշում ընդունվեց, որ հանձնվում են: Ես կարծում եմ՝ անսպասելի չէր, որովհետև վերջին օրերին ոստիկանության գործողությունները, ընդհանրապես իշխանությունների մոտեցումները ստեղծել էին մի վիճակը, որը հոգեբանական մեծ ճնշում էր ապստամբների համար, և կարծում եմ՝ իշխանությունները գնացել են շատ անազնիվ քայլի, փաստորեն այդ «որսը», որ հայտարարել են նրանք՝ առանձին- առանձին խփելով և շարքից հանելով զինյալներին, և տեսնելով, որ չկա պատասխան, չեն ստեղծում գրոհի առիթ, սկսել են ճնշում գործադրել ուրիշ ձևերով, արդեն սկսել են բացահայտ ջարդ ժողովրդի հանդեպ: Եվ երկրորդը՝ ոստիկանի սպանությունն է, որն անմիջապես կապեցին ՊՊԾ գնդում գտնվող զինյալների հետ: Իրենց մարտավարությունից պարզ երևում է, որ տղաները որևէ նպատակ չունեին խփելու ոստիկաններին: Դա արդեն իսկ պիտի ընդունվեր որպես նոր, շատ նենգ մեթոդ ճնշելու համար, և հենց դա է եղել վերջին քայլը, որ բերել է այն որոշմանը, որ պետք է հանձնվել՝ թույլ չտալով, որ իշխանությունը շարունակի այդ նույն քաղաքականությունը: Մենք ունեցանք այդ իրավիճակը, որին հետևեց Սասնա ծռերի հայտարարությունը, որ շարունակելու են ուրիշ կարգավիճակում պայքարել:

-Պարոն Սարգսյան, Սասնա ծռերը հայտարարում են, որ իրենք կռվելու են մինչև վերջ և չեն խնայելու իրենց կյանքը, բայց որոշում են ի վերջո հանձնվել:

-Շատ լավ են հասկացել իրավապահ մարմինները, որ նրանք չեն խնայում իրենց կյանքը, դրա համար սկսել են ուրիշներին խփել, ուրիշներին ծեծել և դրա միջոցով են ազդել:

-Այսինքն՝ տղաները հասկացել են, որ կարող է հեղվել անմեղ մարդկանց արյուն:

-Անշուշտ, դա արդեն տեսանելի էր և կատարվում էր դեմոնստրատիվ կերպով: Չգիտեմ ուրիշ ձև չեն գտել իշխանությունները, թե ուզում էին այդ ձևով արդեն ստեղծել կոնկրետ վիճակ, որ արդեն բացահայտ գրոհով, սպանություններով վերացնեն: Եվ նման զարգացումներ չթույլատրելը ճիշտ որոշում էր:

-Հանրային բանավեճը նաև այն հարցի շուրջ է, թե ինչ որակում պետք է տալ այս գործընթացին: Ձեր կարծիքով՝ ավելի շատ իրավակա՞ն, թե՞ քաղաքական դաշտում է, սա ի՞նչ էր, զինված ապստամբությո՞ւն:

-Ապստամբները հայտարարել են, որ սա զինված ապստամբություն է, իրենց առաջին իսկ հայտարարության մեջ իրենց պատկերացումների և նպատակների մասին գրել են: Երկու շաբաթվա մեջ հստակ մի պատկերացում ենք ստացել, որի մասին իրենք էլ են պնդում, որ սա եղել է խթան, որ հանրությունը ոտքի ելնի, պայքարի. նպատակը դա էր, և նրանք ասացին, որ իրենք իրենց առաքելությունը այս պահին ավարտել են: Այս մոտեցմանը տարբեր գնահատականներ են տվել, բնական է, որ գործող վարչակազմը միանգամից դա պետք է բերեր ընդհանուր ստանդարտների, անվաներ ահաբեկիչներ, սակայն հանրության մեծ մասը ճանաչեց այդ մոտեցումը, ընդունեց այդ պայքարը և փորձեց մասնակցել, որն իսկապես բարդ վիճակ է ստեղծել:

Շատ բարդ է գնահատականներ տալը, զուտ իրավական տեսակետից կարելի է մի գնահատական տալ, զուտ քաղաքական տեսակետից՝ այլ գնահատական: Հայաստանում երբեք չի եղել քաղաքականություն՝ հիմնված զենքի ուժի վրա… Զենքով քաղաքական պրոցես սկսելը առաջին անգամ է: Զենքի ուժը ուրիշ տեղ էին տեսնում այս տղաները, այսինքն՝ «Սասնա ծռեր»- ի զենքը կրակելու համար չէր, նրանք ուրիշ գործոն էին տեսնում. նպատակ ունեին հանրությանն արթնացնելու:

Մանվել Սարգսյան

Yorumlar