KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Ադրբեջանը խնդրել է, Հայաստանը՝ համաձայնել

Հակոբ Բադալյան: Ադրբեջանը խնդրել է, Հայաստանը՝ համաձայնել

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
268 0

Հայաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի «խնդրանքով» հետաձգվում է Վաշինգտոնում հաջորդ շաբաթ նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումների հերթական փուլը: Ըստ ԱԳՆ տարածած հաղորդագրության, նոր ժամկետի մասին կտեղեկացնեն լրացուցիչ: Ինչու՞ է Ադրբեջանը «խնդրել» հետաձգել հանդիպումը, մանրամասներ հայտնի չեն: Հայտնի է միայն, որ վաշինգտոնյան հանդիպմանն ընդառաջ, Բաքուն հերթական անգամ Երևանի հետ խոսեց պայմաններով, այդ թվում նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացների առնչությամբ: Ադրբեջանը հայտարարեց, որ չի ընդունում այդ աշխատանքը որևէ կոնկրետ քարտեզի հիմքով իրականացնելը, փաստացի ասելով, որ ԽՍՀՄ շրջանը չի ընդունում հիմք:

Դրանից հետո եղավ Հայաստանի արտգործնախարարի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ, որում, ըստ հայկական կողմի հաղորդագրության, Արարատ Միրզոյանը կարևոր էր համարել սահմանագծման գործում 1975  թվականի քարտեզներով առաջնորդվելու վերաբերյալ հանձնառության շարունակականությունը: Ինչ էր արձագանքել Դերեք Հոգանը, պարզ չէր, սակայն տպավորություն էր, որ Երևանը մատնացույց էր արել Վաշինգտոնի հանդիպումների առաջին փուլից հետո Բաքվի «հրաժարման» հանգամանքը, թերևս տողատակում դնելով նաև այն իմաստը, որ այդպիսի տրամաբանության պարագայում Վաշինգտոնում նոր հանդիպումը ըստ էության դառնում է անիմաստ:

Համենայն դեպս կլիներ տրամաբանական, եթե Երևանը կազմակերպիչ կողմի առաջ դներ այդ հարցը՝ եթե Բաքուն խոսելու է պայմաններով, եթե բանակցությունից առաջ ներկայացնում է հերթական և ավելի կոշտ պայմաններ, ապա ո՞րն է բանակցության գալու, «օվկիանոս» կտրելու իմաստը: Բայց, ստացվում է, որ դա «անիմաստ» է համարում Ադրբեջանը, համենայն դեպս գոնե գալիք շաբաթվա համար: Դա նշանակում է, որ ինչ որ բան չի գոհացրել Բաքվի՞ն, թե՞ Ադրբեջանը դիտողություն է ստացել Վաշինգտոնից և «խնդրել» է հետաձգել քննարկումը որոշակի «տնային աշխատանքի» միջոցով  իր դիրքորոշման շտկումների համար: Թե՞ հանդիպումը նպատակահարմար չի գտել հենց կազմակերպիչը՝ Վաշինգտոնը, տեսնելով խնդիրը և համարելով, որ ապարդյուն հանդիպումը կվարկաբեկի նախ Վաշինգտոնին՝ որպես միջնորդ և նախաձեռնող: Այդ դեպքում, եթե Վաշինգտոնի հրաժարումը կարող էր տեղի ունենալ Բաքվի «միջոցով», կնշանակի, որ Ադրբեջանն այդ կերպ ծառայություն է մատուցում Նահանգներին, գուցե դրա դիմաց ստանալով ինչ որ բան:

Այդ ընթացքում, մինչ հայտարարվեց Վաշինգտոնի հանդիպումը հետաձգելու մասին, տեղի ունեցան Հայաստանի և Թուրքիայի, և Թուրքիայի ու ԱՄՆ արտգործնախարարների հեռախոսազրույցները: Իսկ դրանից առաջ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը կարևոր այց էր կատարել Սաուդյան Արաբիա, որն անկասկած ունեցել է ռեգիոնալ լայն օրակարգ, հաշվի առնելով նաև իրան-սաուդական հարաբերության կարգավորման չինական նախաձեռնության հաջողությունն ու դրան հակազդելու ԱՄՆ մոտիվները: Զուգահեռ, Ուկրաինայում նոր մակարդակի լարվածություն է Կախովկա ՀԷԿ պայթյունի տեսքով: Հնարավոր է, որ հայ-ադրբեջանական խնդրի վաշինգտոնյան «թայմ-աութը» պայմանավորված է հենց այդ լայն շրջանակում տեղի ունեցողով, որովհետև մի բան աներկբա է, որ հենց հայ-ադրբեջանական խնդիրն է ենթակա այդ լայնությանը, այլ ոչ հակառակը:

Հակոբ Բադալյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir