KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Կամո Խաչիկյանը: ԱՄՆ-ը կօգնի Հայաստանին ստեղծել նոր և ժամանակակից բանակ

Կամո Խաչիկյանը: ԱՄՆ-ը կօգնի Հայաստանին ստեղծել նոր և ժամանակակից բանակ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
197 0

Overclockers.ru-ն գրում է, որ ԱՄՆ-ը կօգնի Հայաստանին ստեղծել նոր և ժամանակակից բանակ, սակայն այն, թե ինչ պայմաններով է զենք մատակարարվելու այդ աղքատ երկրին, չի պարզաբանվում:

Ամերիկացիները հայկական բանակը նոր մարտահրավերներին դիմակայելու համար կնախապատրաստեն հրահանգիչ-վերահսկիչների օգնությամբ։ Կնքվել են առաջին բանավոր պայմանավորվածությունները, և մնում է միայն այդ ամենը թղթի վրա ամրագրել։ Հայկական բանակի ներկայացուցիչները Շտուտգարտում ամերիկացի գործընկերների հետ հանդիպման ժամանակ խոսել են պաշտոնական Երևանի և Վաշինգտոնի համագործակցության նոր հեռանկարների մասին։

Ղարաբաղից պաշտոնական հրաժարումից հետո, երբ վարչապետ Փաշինյանն ուղղակիորեն ասաց, որ դա իրենց հողը չէ և հրաժարվեց տեր կանգնել դրա պաշտպանությանը, նրա կառավարությունը դիմել է Ֆրանսիային, որտեղ հայկական սփյուռքի դիրքերն ամուր են, խնդրանքով օգնել ձեռք բերել ժամանակակից զենքեր: Հայերին Փարիզից ՀՕՊ համակարգեր և ռադիոտեղորոշիչ համակարգեր էին անհրաժեշտ։ Բայց անհայտ պատճառով, բացի բուն ֆրանսիացիներից, ռազմական ոլորտում համագործակցության հասնելու փորձեր են սկսվել նաև ԱՄՆ-ի հետ։ Այդ նպատակով հայ զինվորականներն ի դեմս Հայաստանի պաշտպանության փոխնախարարի և նրա օգնականների արդեն իսկ եղել են Գերմանիայում։ Սթիվեն Բաշամի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Ասրյանը խոսել է Հայաստանի Հանրապետության բանակում իրականացվող բարեփոխումների մասին, իսկ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ղեկավարի տեղակալը խոստացել է օգնել ժամանակակից բանակ ստեղծելու հարցում։

Այս ամենում հետաքրքիրն այն է, որ Երևանը մեծ բյուջե չունի ժամանակակից արևմտյան սպառազինությունների գնման համար, դրանք չափազանց թանկ են, հատկապես ամերիկյանը, իսկ հայկական պետության տարածքը խիտ շրջապատված է ծայրահեղ թշնամական այնպիսի պետություններով, ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը: Ընդ որում, վերջիններիս դեմ Անդրկովկասյան այդ փոքր հանրապետությունը, առանց Ռուսաստանի օգնության, որևէ հնարավորություն չունի առճակատման դեպքում հաջողության հասնել։
Կամո Խաչիկյանը

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir