Şimdi yükleniyor

Գարիկ Քեռյան: սոցիալական լրատվամիջոցները և հայերը

Նկատվում է մի ծավալուն և համատարած խիստ բացասական և վտանգավոր մի երևույթ: Սոցիալական ցանցերում օգտատերերի գերակշռող մասը անընդհատ և հաճախակի, կարելի է ասել ամեն րոպե գրում հրապարակում են նվաստացնող, բացասական բնութագրումներով, վիրավորական և անպատիվ գրառումներ իրենց, իսկ հայրենակիցների և ողջ հայության մասին, չխորշելով ազգային կերպարի տհաճ բնութագրումներից: Երևի մեր թշնամի հակառակորդները մեր մասին ավելի լավ կարծիք ունեն քան մենք: Նախ հարգեք յուրաքանչյուր մարդու սեփական կարծիքը ունենալու իրավունքը, եթե ձեր համաքաղաքացու կարծիքն ու դիրքորոշումը չի համընկնում ձեր տեսակետների հետ, դա չի նշանակում, որ նա հանցագործ է դավաճան և այլն: Ժողովուրդ ջան հասկացանք, որ պարտվել ենք, որ ծանր դրության մեջ ենք, որ կան դրա մեղավորները ինչպես նախկինում այնպես էլ ներկայումս: Իրավիճալից դուրս գալուն կարող է նպաստել ոչ թե ազգային ինքնախարազանումն ու ողբը այլ հավաքական համախմբումն ու ելքերի փնտրտուքը առանց քաղաքական գզվռտոցի: Մեր առջև նոր փորձություններ են, նոր վտանգներ և արդյոք նպատակահարմար է այս պահին այսպիսի համատարած ծաղրանքն ու վիրավորանքը: Հիշեք, որ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում գրվածը միայն մենք չենք կարդում, կարդում են նաև թշնամիները և հրճվում են, մեջբերումներ են անում, հիմնավորում են հայերի մասին իրենց կարծիքները: Ինչ որ մտածում եք ձեր ազգի մասին, ձեր ներսում պահեք, հրապարակեք միայն մեծարանքի և ոգևորիչ խոսքեր, մի կոտրեք այն երիտասարդների ոգին որոնք առաջնագծում են: Փառք հայոց ազգին, նա դեռ շատ ասելիք ունի համաշխարհային քաղաքակրթությանը, սա էլ կանցնի, կարևորը երկիրը պահենք միասնական ուժերով:

Share this content:

Yorum gönder