Առավոտից համացանցը ողողված է երեկ Պրահայում տեղի ունեցած Փաշինյան-Մակրոն-Միշել-Ալիև քառակողմ հայտարարության վերաբերյալ վերլուծական գրառումներով, որտեղ անհամեմատ գերակշռում է հնարավորությունների դիտարկման մոտեցումը:
Ինքս մշտապես հակված եմ ռիսկերի գնահատումը հնարավորությունների գնահատումից առաջ չգցել և/կամ դրանք դիտարկել զուգահեռաբար, մինչդեռ հայտարարության տեքստի առաջին իսկ ընթերցումից առաջ են եկել հարցադրումներ, որոնց ոչ հայանպաստ պատասխանները լի են լինելու շղթայական էֆֆեկտ ապահովող մարտահրավերներով՝
ա/ ԵՄ քաղաքացիական առաքելությունը որտե՞ղ է հիմնադրվելու՝ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով մինչ ադրբեջանական օկուպացիան, թե՞՝ ադրբեջանական օկուպացիայից հետո:
բ/ եթե իրականությունը առաջին տարբերակն է, ապա ինչու՞ չի արձանագրվել, որ ադրբեջանական զորքերը դուրս են գալիս Հայաստանի սուվերեն տարածքից:
գ/ Եթե իրականությունը երկրորդ տարբերակն է՝ ապա մի՞թե դա չի նշանակի, որ Ադրբեջանը մարսում է Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան:
դ/ Նորից եթե երկրորդ տարբերակն է, ապա ի՞նչ սպասել ապագայում մեր միջազգային այն գործընկերներից, որոնք ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո տարատեսակ հայտարարություններով աջակցում էին Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու սուվերենությանը և կոչ էին անում ադրբեջանական կողմին դուրս գալ Հայաստանի սուվերեն տարածքից:
Հարցերը շատ են
Արմինե Մարգարյան