KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Ադրբեջանն ու Թուրքիան շնորհակալ են Նիկոլին և նրա «կնքահայր» Տեր-Պետրոսյանին

Ադրբեջանն ու Թուրքիան շնորհակալ են Նիկոլին և նրա «կնքահայր» Տեր-Պետրոսյանին

Hasan Oktay Hasan Oktay - - 3 dk okuma süresi
85 0

Լևոնանիկոլական «քաղաքագետներից» մեկը լուր է տարածել, թե իբր եվրոպական քաղաքներից մեկում Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Թոֆիկ Զուլֆուգարովն իրեն ասել է, թե իբր «երախտապարտ է Ռոբերտ Քոչարյանին Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու համար»։ Ավելին, այս լևոնանիկոլական «քաղաքագետը» նշել է, որ «ցանկացած մարդ կարող է զանգահարել Զուլֆիգարովին և ստանալ նույն պատասխանը»։

Ինչ ողորմելի վիճակում են հայտնվել Լեւոնն ու Նիկոլը, որ իրենց կաշին փրկելու համար դիմել են Թոֆիգ Զուլֆուգարովի օգնությանը, իրենց այս պահվածքն ուղղակի ցնցող է: Ամբողջ Ադրբեջանը գիտի, թե ՀՀ-ում ադրբեջանցիներն ում են պարտական ​​իրենց հաջողություններով, ավելին, այդ մասին բազմիցս ասվել է ամենաբարձր մակարդակով։ Նրանք միշտ նշում էին, որ իրենց համար Հայաստանի ամենաընդունելի նախագահն է Լևոն Տեր-Պետրոսյանը, մինչդեռ խիստ վախենում էին Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից և բազմիցս բացասաբար էին բնութագրում նրանց։

Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանն ընկալվում է որպես մեծ նվեր ոչ միայն Թուրքիայի կամ Ադրբեջանի, այլ ողջ թուրքական աշխարհի համար, քանի որ «Նիկոլի ձեռքով» կարողացան տապալել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այսինքն՝ արեցին այն, ինչի մասին երազել էին տարիներ շարունակ և չկարողացան հասնել իրենց ուզածին։

Այն, ինչ գիտի Հայաստանի քաղաքական վերնախավի ճնշող մեծամասնությունը, հայտնի է նաև Թուրքիայի և Ադրբեջանի վերնախավին։ Նիկոլ Փաշինյանն իր գործունեությամբ Թուրքիային և Ադրբեջանին այնպիսի նվեր է մատուցել, որ այն կմնա ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև Թուրքիայի և Ադրբեջանի պատմության մեջ։ Մեզ համար Նիկոլը պատմության մեջ կմնա բացասական տեսանկյունից, իսկ նրանց համար, բնականաբար, դրական տեսանկյունից։

Ավելին, թուրք հայտնի վերլուծաբան Հասան Օքթայն այնքան է գոհ Նիկոլ Փաշինյանից, որ ասում է, թե «թուրքական աշխարհը պետք է զգոն լինի, որպեսզի Հայաստանում ռազմական բանակցություններ տեղի չունենան, Փաշինյանին չհեռացնեն իշխանությունից»։

Լևոնանիկոլական շրջանակներն այնքան են կորցրել իրենց խիղճն ու նամուսը, որ փորձելով փախչել՝ պատասխանատվությունից «կախվում են փրփուրից» և դիմում ամենաանհեթեթ քայլերի, կարծըլով թե դրանով ինչ-որ կերպ նվազեցնում են հայ ժողովրդի օրեցօր աճող ատելությունը իրենց նկատմամբ»։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak.