ABD’nin yeni Ankara Büyükelçisi David Satterfield kim?

İsrail’in eski bakanı İran ajanı suçuyla yakalandı

Çin’in Türkiye, ABD’nin Rusya sevdası

Քրիստինե Ասատրյան. «Հասկացել եմ, որ լեգիտիմ կառավարության մաս լինելը խնդիր չէ»

Բազմավեկտոր քաղաքականության իրացման կարեւոր անկյունադարձը

Ermenistan, Gündem 26 Kasım 2017
148

ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված Արեւելյան գործընկերության համաձայնագիրը բազմաթիվ ուղղություններով հեռանկարային նոր հորիզոններ է ուրվագծում մեր երկրի համար։
Կար ընդհանուր տպավորություն, որ այս առաջադրանքը առավելաբար գերակա էր մեր երկրի համար, որ Վիլնյուսում լուրջ խոչընդոտի էր հանդիպել իրականացնելու համար «թե-թե»-ի վարքագիծը։ ԵՏՄ-ի անդամակցությունը փաստորեն խանգարել էր, որ Երեւանը ստորագրի երկարատեւ բանակցությունների իբրեւ արդյունք ասոցացման համաձայնագիրը։ Ըստ էության, պաշտոնական Երեւանի վարքագիծը պահում էր իր հետեւողականությունը։ «Թե՛-թե՛»-ն կամ «Ե՛ւ-ե՛ւ»-ը փաստորեն միաժամանակ անդամակցելն էր ԵՏՄ-ին, եւ ասոցացվելն էր ԵՄ-ին կամ այլ հարթության վրա անդամակցելն էր ՀԱՊԿ-ին եւ գործակցելն էր ՆԱՏՕ-ի հետ ու մասնակցել նրա զորավարժություններին։
Բրյուսելն էր, որ անհամատեղելի էր նկատում ԵՏՄ-ի անդամակցությունն ու ԵՄ-ի հետ ասոցացվելը։ Բայց շատ չանցած ԵՄ-ի Արեւելյան գործընկերությունը ի՜նքը հայտարարեց, որ առաջադրում է նոր ձեւաչափով համաձայնագիր կնքել Երեւանի հետ։
Ի վերջո, Երեւան-Բրյուսել գործակցությունը ունի քառորդարյա կենսափորձ, որը անցնում է ՀՀ-ի Եւրախորհրդի անդամակցությունից, Համաեվրոպական տարբեր կառույցների Երեւանի աշխույժ մասնակցության բազմաթիւ փաստերից, հասնելու համար երկու տարի առաջ գումարված Ռիգայի գագաթաժողովի ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները, որոնք ենթահող պատրաստեցին Արեւելյան գործընկերության նոր համաձայնագրի կնքման համար։
Իհարկե, այս համաձայնագիրը ունեցել է իր ոդիսականը։ Թե՛ եվրոպական եւ թե՛ հայկական վերլուծաբանները ակնարկեցին, բրյուսելյան գագաթաժողովի համաձայնագրին պատրաստ չլինելուն, Մոսկվայի արգելակման միտումների եւ որոնց արդյունք՝ Վիլնյուսի բեմագրության կրկնվելու հավանականության մասին։
ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամ լինելու փաստը հատուկ նշանակություն է տալիս այս համաձայնագրին, նկատի ունենալով այս դեպքում մեր երկրի եզակի հանգամանքը, կարգավիճակը եւ դրանով իսկ «թե՛-թե՛»-ն ոչ միայն ՀՀ-ին վերաբերված լինելը, այլ նաեւ ԵՄ-ին։
Հիմա պետք է նկատել ուրեմն առաջադրանքների կամ շահերի մեկտեղման երեւույթը։ Նախ, Բրյուսելի դեպքում նկատելին այն է, որ Բրյուսելը ի՜նքն էր, որ Վիլնյուսի տապալմանը անմիջապես հաջորդող ժամանակաշրջանին առաջադրեց նոր ձեւաչափով պայմանագրի պատրաստության անհրաժեշտությունը։ Ի վերջո, ԵՄ-ը եւս տարածաշրջանում գործընկեր պետությունների հետ դեր ստանձնելու քաղաքական բնական միտումներն ունի եւ այս դեպքում ՀՀ-ն, մանաւանդ իբրեւ քաղաքակրթական կամրջող միջավայր, առաջնային դեր է ստանձնում եվրոպական հայեցակետից դիտված։ Փաստորեն, ՀՀ-ն որակվել է իբրեւ տարբեր ինտեգրացիոն կառույցներ մերձեցնող երկիր՝ առաջնորդելով շահերի հաշտեցման ու համադրման, համագործակցության և համակեցության ոգով։
Այս հիմնաւորումով էլ բացատարվում է, որ արեւելյան գործընկերության համաձայնագրի նշանակությունը չի սահմանափակվում ՀՀ-ԵՄ գործընկերությամբ, այլ ՀՀ-ին է վերապահում կարմջողի աշխարհաքաղաքական դերակատարություն։
Եւ եթե մի կողմից Բրյուսելը այս կարգավիճակը արժեւորելով է համակարգում իր իրաւաքաղաքական սլաքները Երեւանի հետ, ապա մյուս կողմից Մոսկվան հայտարարում է, որ հարգանքով է վերաբերվում Երեւանի ընտրանքի հետ։
Քաղաքական իրատեսությունը համոզում է, որ նոր համաձայնագիրը Երեւանը ոչ միայն համաձայնեցրլ է Մոսկվայի հետ, այլ Մոսկվան ինքը եւս որոշ շահագրգռվածություն ունի իր գլխաւորած ԵՏՄ-ի անդամ պետության` նման կարգավիճակ ստանձնելու իրականությամբ։
Աշխարհագրական, քաղաքական, քաղաքակրթական եւ աշխարհաքաղաքական պայմանների նկատառումով Երեւանի ստանձնած դերակատարության ընդգծումը պետք է տեսնել Արեւելյան գործընկերության համապարփակ եւ ընդլայնված այս համաձայնագրի էջերում։ Փաստորեն, Երեւանի որդեգրած բազմավեկտոր քաղաքականության կիրառման համար ռազմավարական ուղղություն հարթող մեկնարկ պետք է համարել այն, ինչ որ ձեռք բերեց մեր երկիրը իբրեւ պատմական փաստաթուղթ Բրյուսելում։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

Yorumlar