KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ: Հարված Իրանին հարավից. Թեհրանի ակնկալիքը Երևանից

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ: Հարված Իրանին հարավից. Թեհրանի ակնկալիքը Երևանից

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
333 0

Թուրքիան օրերս ավիահարվածներ էր հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիի շրջանի Շենե գյուղին: Այդ գյուղը գտնվում է Իրանի սահմանին: Փաստորեն, Արցախի դեմ պատերազմում Իրանի հյուսիսային սահմանի արցախյան գոտին օկուպացրած Անկարան այժմ հարվածներ է հասցնում Իրանի հարավային սահմանին: Իհարկե, խոսքը ուղիղ Իրանին հարվածի մասին չէ, սակայն Թուրքիայի գործողության աշխարհաքաղաքական և ռեգիոնալ ենթատեքստը բավականին թափանցիկ է: Թուրքիան իրեն միանգամայն անկաշկանդ է զգում Իրանի թե՛ հյուսիսում, թե՛ հարավում ռազմական գործողություններ իրականացնելու առումով:

Ընդ որում, դա տեղի է ունենում Իրանի արտգործնախարար Զարիֆի ռեգիոնալ այցից հետո, որի շրջանակում նա եղավ նաև Անկարայում: Իրանի սահմանին գտնվող իրաքյան գյուղին հասցված ավիահարվածներով Թուրքիան ըստ ամենայնի հենց այդ այցի համատեքստում ցույց է տալիս կամ ուզում է ցույց տալ Թեհրանին, որ կողմնակից լինելով «3+3» ձևաչափով ռեգիոնալ գործակցությանը՝ Թուրքիան այդուհանդերձ իրեն տեսնում է այդ գործակցության ձևաչափում հավասարների մեջ ավելի հավասարի կամ պարզապես առաջնորդողի, առաջատարի դերում: Բանն այն է, որ Իրանի հոգսը թերևս հենց այդ առաջատարությունը չեզոքացնելն է՝ հաշվի առնելով և այն, որ Թուրքիան այդուհանդերձ ՆԱՏՕ-ի անդամ է, և հազիվ թե կայսերական հավակնություններ ունեցող Էրդողանի բանականությունը պակասի ՆԱՏՕ-ի անդամությունից հրաժարվելու աստիճան: Իսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի վերահսկողությունը խոշոր հաշվով հենց ՆԱՏՕ-ի վերահսկողություն է: Այստեղ է թերևս պատճառներից մեկը, որ Իրանը հայտարարում է, թե իր համար կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է:

Բանն այն է, որ Հայաստանը Իրանին սահմանակից թերևս բացառիկ պետություն է, որ դուրս է թուրքական ուղիղ կամ, այսպես ասած, «պրոքսի» գոտի, ըստ այդմ՝ հյուսիսատլանտյան «պրոքսի» գոտի լինելուց: Մյուս կողմից, սակայն, Թեհրանի համար այդ փոքր հանգամանքը հազիվ թե լինի վճռորոշ, եթե մյուս բոլոր ուղղություններով Անկարան շարունակի իրեն զգալ Իրանի սահմանների անկաշկանդ աքցանի դերում: Այլ հարց է, եթե Թեհրանը Հայաստանը դիտարկում է հնարավորություն այդ աքցանից դուրս գալու և հյուսիսատլանտյան բևեռի հետ հաղորդակցվելու համար, դա Թուրքիայի միջոցով չանելու նպատակով: Այդ իմաստով հարց է առաջանում՝ արդյոք Թեհրանը Երևանին, այսպես ասած, հստակ կերպով հայտնե՞լ է իր ակնկալիքը, և այդ իմաստով ի՞նչ օգնություն կարող է ցուցաբերել Հայաստանն, օրինակ, ԱՄՆ-Իրան հեռավար երկխոսության հաղորդուղի ապահովելու տեսանկյունից: Համենայնդեպս, Իրանի համար ԱՄՆ հետ պայմանավորվելը թերևս չունի այլընտրանք:

Խոշոր հաշվով, ներկայիս աշխարհաքաղաքական դասավորությունն ու հարաբերակցությունն այնպիսին են, որ առերևույթ թվալով տարօրինակ՝ այդուհանդերձ, ներկայիս հարաբերության գերլարվածությամբ հանդերձ, հենց ԱՄՆ-ի հետ է թերևս ամենից իրատեսական Իրանի ռազմավարական երկխոսության արդյունավետությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir