Şimdi yükleniyor

Գարիկ Քերյան: Պատերազմի շուրջ կանխատեսումներ

Սկսվեց… Իրանը ենթարկվում է հրթիռային հարվածների: Շատ վատ լուր տարածաշրջանի երկրների համար: Ըստ Նախնական պաշտոնական տեղեկատվության սրանք կանխարգելիչ հարվածներ են: Նպատակը հասկանալի է: Ստիպել իսլամական պետության ղեկավարությանը հանձնել հարստացված ուրանը և հրաժարվել հրթիռային ծրագրից: Ժնևում դիվանագետները չկարողացան լուծում գտնել: Կարծում եմ, որ երկու կողմից էլ դիվանագետները ոչ ճկուն և ոչ արհեստավարժ գործելակերպ դրսևորեցին: Ինչ կարող է լինել???: Եթե կանխարգելիչ հարվածները իսկապես մեծ ավերածություններ առաջ բերեն, հնարավոր է ժամանակավոր զինադադար և վերադարձ բանակցային սեղանին: Սցենար երկրորդ – Իրանաը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, որոնց արդյունավետությունը հնարավոր է ստիպի դաժնակիցներին այլ ելքեր փնտրել: Սցենար երրորդ – ամերիկյան ավիակիրների ներգրավումը ռազմական գործողություններում կարող է ստիպել ռուսական և չինական համարժեք ռազմածովային ուժերին մտնել գործողությունների մեջ: Չորրորդ սցենարը թերևս ամենավնասաբերը կարող է լինել, դա երկարաժամկետ պատերազմն է, հումանիտար և էկոլոգիական աղետներով: Թրամփի վարկանիշի համար պատերազմի արդյունքները ճակատագրական են լինելու: Անհաջողությունը լուրջ հետևանքների կհանգեցնի: Բացառված չէ հակաթրամփյան լայն համախմբումը Կոնգրեսում, հատկապես հերթական միջանկյալ ընտրություններից հետո: Դրանից հետո ԱՄՆ նախագահին սպառնում է իմփիչմենթի գործընթաց: Առաջին տպավորությունները իրանական լուրերից հետո:

Yorum gönder