KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. İran
  4. »
  5. Փաշինյանը: Հայաստան-Իրան փոխգործակցության նոր հորիզոնների հույս է հայտնել

Փաշինյանը: Հայաստան-Իրան փոխգործակցության նոր հորիզոնների հույս է հայտնել

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
29 0

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին եւ Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի առիթով:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում Նիկոլ Փաշինյանը մաղթել է, որ «գալիք տարին հարեւան եւ բարեկամ Իրանի ժողովրդի համար նշանավորվի բացառիկ հաջողություններով ու խաղաղությամբ»:

«Գոհունակությամբ կարող եմ արձանագրել, որ փոխադարձ հարգանքի ու շահերի համադրման մթնոլորտում զարգացող Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակում են իրենց անշեղ ընթացքը:

Լիահույս եմ, որ լիարժեքորեն օգտագործելով մեր երկկողմ հարաբերություններում առկա մեծ ներուժը՝ ընթացիկ տարում կհասնենք փոխգործակցության նոր հորիզոնների՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության եւ տարածաշրջանային կայունության»,- ասել է Փաշինյանը:

Իրանի նախագահին ուղղված ուղերձում վարչապետն ասել է. «Մաղթում եմ, որ նոր տարին հարեւան եւ բարեկամ Իրանի համար լինի անխախտ խաղաղության եւ նորանոր ձեռքբերումների տարի։

Մեր կառավարությունն ու ժողովուրդն առանձնահատուկ կերպով են կարեւորում փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա խարսխված Հայաստան-Իրան հարաբերությունները:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ ամենակարճ ժամանակահատվածում նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարաբերությունների հարուստ օրակարգին, եւ կկենսագործվեն ինչպես ընթացիկ, այնպես էլ նախանշվող բազում ծրագրեր»:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir