KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Վահե Դավթյան: Եթե սա դավաճանություն չէ, ի՞նչ է.

Վահե Դավթյան: Եթե սա դավաճանություն չէ, ի՞նչ է.

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
189 0

Հատկանշական է, որ ՄԱԳԱՏԷ-ին ուղղված ԱԷԿ-ի կոնսերվացման առաջարկը համընկավ մի շարք էկոլոգիական կազմակերպությունների՝ ՎԶԷԲ-ին ուղղված կոչի հետ:

Վերջինիս համաձայն՝ 9 երկրների քաղհասարակության 20 և միջազգային բնապահպանական-իրավապաշտպան 7 կազմակերպություններ դիմել են ՎԶԵԲ-ին՝ հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերը վերանայելու պահանջով:

Պահանջողների ցանկում ադրբեջանցիների հետ մեկտեղ ներկայացված են նաև որոշ ՛՛հայկական՛՛ ՀԿ-ներ՝ ՛՛Էկոլուր՛՛, ՛՛Բնապահպանական ճակատ՛՛ և այլն:

Ի՞նչ է սա, եթե ոչ կոլաբորացիոնիզմ: Պետականության մնացած բեկորների նպատակային խարխլում:

Իրականում արևմտյան էլիտաների կողմից, որոնք տարածաշրջանում գործում են Թուրքիայի միջոցով, հստակ սահմանված է Հայաստանի դեինդուստրիալիզացիայի ծրագիրը: Դրանով է օր ու գիշեր զբաղված էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացնող ու փոքր հզորության մոդուլային ատոմակայան առաջարկող USAID-ին: Դրա նպատակով է Վաշինգտոնը Հայաստանին առաջարկում տարեկան 650 մլն դոլար՝ ոչ թե էներգետիկ համալիրը զարգացնելու, այլ բացառապես Վրաստանի հետ էլեկտրաէներգետիկ համակարգերը սինխրոնիզացնելու, Հայաստանը ներկրող երկիր դարձնելու հեռանկարով:

Թիրախավորվում է Հայաստանի տնտեսության, տնտեսական անվտանգության հենասյուներից երկուսը՝ ատոմակայանն ու հանքաարդյունաբերությունը: Երկուսն էլ՝ էկոլոգիական, իսկ ավելի շուտ՝ քվազի-էկոլոգիական խոսույթի ներքո: Ու այս առումով Բաքվի հետ նույն պահանջներն ունեցող հայաստանյան ՀԿ-ներն ու ՄԱԳԱՏԷ-ին ԱԷԿ-ի կոնսերվացման պահանջով դիմող Անկարան հանդես են գալիս նույն դիրքերից, գտնվում են արժեքների ու նպատակների նույն կոորդինատային համակարգում:

Նպատակը պարզ է՝ վերացնելով արդյունաբերական համակարգը՝ դարձնել Հայաստանը սպառողական պետություն, առևտրային խաբ: Տարածք: Չոլ:

Կարծես թե, ժողովուրդը դեմ չէ:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir