KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Rusya
  4. »
  5. Նիկոլ Փաշինյան: ՌԴ խաղաղապահ առաքելությունը մեծ հաշվով դրված է կասկածի տակ

Նիկոլ Փաշինյան: ՌԴ խաղաղապահ առաքելությունը մեծ հաշվով դրված է կասկածի տակ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
219 0

Այո, մենք կարող ենք ասել, որ ՌԴ-ն այս պիտի անի, ԱՄՆ-ն այս պիտի անի, ԵՄ-ն այս պիտի անի, Ադրբեջանն այս պիտի անի, բայց մենք պետք է ձեւակերպենք նաեւ, իսկ ԼՂ ղեկավարությունն ինչ պետք է անի. այդ ճգնաժամը հաղթահարելու հարցում արդյոք ԼՂ իշխանություններն ունեն որեւէ անելիք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Աղետի գոտի կարելի է հայտարարել, բայց ես կարծում եմ՝ բոլոր դեպքերում, հենց իշխանություն լինելու բերումով ունեն անելիք եւ մենք պատրաստ ենք աջակցել դա անելու ուղղությամբ: Այո, մենք ակնկալում ենք, որ այդ երկրները ինչ-որ խնդիրներ կլուծեն ԼՂ-ում, բայց այդ երկրներն իրենք իրենց ունեցած խնդիրը չեն կարողանում լուծել»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքից, իր այս ասուլիսի ուղերձն այն է, որ մեր այդ բանաձեւերով ոչ մի հարց չենք լուծելու. «Առնվազն այդ բանաձեւերից անդին է պետք մտածել՝ հասկանալով, որ դա չի երաշխավորում, որ մեր հարցերը կլուծենք:

Մենք պետք է դուրս գանք այն տրամաբանությունից, որ ամբողջ աշխարհը քնում-արթնանում է ու մտածում՝ բա Ղարաբաղի կամ Հայաստանի հարցը ոնց լուծենք: Դա մեր խնդիրն է եւ մենք պետք է գտնենք լուծման ձեւերը: Դա չի նշանակում, որ օրինակ, ՌԴ-ին պետք չի այդ լուծումը: ՌԴ-ում կան խնդիրներ, դրան գումարած, սա խնդիր է Ռուսաստանի համար; Եվ ռեպուտացիոն խնդիր է, եւ քաղաքական, եւ աշխարհաքաղաքական, որ ՌԴ խաղաղապահ առաքելությունը ԼՂ-ում է եւ մեծ հաշվով այդ առաքելությունը դրված է կասկածի տակ: Որովհետեւ երբ ասում ենք հումանիտար ճգնաժամ, երբ ասում ենք մարդկանց զանգվածային զոհվելու վտանգ կա, դա մեծ խնդիր է Ռուսաստանի համար, առաջին հերթին իր առաքելության վստահելիության եւ իրագործելիության առումով: Նույնկերպ Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումը եւս խնդիր է»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ ինքը Արցախի նախագահի հետ գործնականում ամենօրյա շփումների մեջ է:

Նշենք, որ այսօր Արայիկ Հարությունյանն ասել էր, որ Հայաստանից պահանջում են, որ զերծ մնա Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ հայտարարությունից ու գործողությունից՝ հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir