KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Հակոբ Պետալյան: Գրանադայի հանդիպում և Ֆրանսիա

Հակոբ Պետալյան: Գրանադայի հանդիպում և Ֆրանսիա

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
163 0

Շատերն իհարկե շատ կզարմանան, կարող է նույնիսկ ծիծաղեն, եթե ասեմ, որ Գրանադայի հանդիպման տապալման «շահառուների» շարքում է նաեւ Ֆրանսիան:

Առաջին լրատվականի երեկոյան եթերում մի քիչ խոսեցի այս մասին, նշելով, որ Գրանադայի հանդիպման չկայանալը բխել է գործնականում բոլոր խոշոր դերակատարների շահերից, եւ անգամ գլխավոր նախաձեռնող Ֆրանսիայի:

Ինչու՞ էր Գրանադայից օրեր առաջ Ֆրանսիայի արտգործնախարարի հայաստանյան այց ազդարարվում, երբ ոզնուն էլ պարզ է, որ Բաքուն դա դիտելու էր «կողմնապահություն», բնականաբար դրանից բխող ռեակցիայով: Չէ՞ որ տրամաբանությունը հուշում է, որ հանդիպման հաջող կազմակերպման հարցում նախանձախնդրության դեպքում Փարիզը պետք է խուսափեր «կողմնապահության» մեղադրանքի որեւէ առիթ տալուց եւ ձգտեր պահել հավասար հեռավորություն Երեւանի եւ Բաքվի միջեւ, բայց չգիտես ինչու մոտ մեկ շաբաթ առաջ ազդարարվում է, որ հոկտեմբերի 3-ին Երեւան կայցերի արտգործնախարար Կոլոնան: Նա այցելում է, անում է հայտարարություններ, որոնք Ադրբեջանին տալիս են հնգակողմ հանդիպմանը Թուրքիայի ներկայություն պահանջելու հիմք, ասելով, որ միջնորդները կողմնապահ են:

Բնականաբար հարց կառաջանա, իսկ Ֆրանսիան ինչու՞ պետք է չկամենար հանդիպման անցկացում: Չէ՞ որ այդ դեպքում պարզապես չէր նախաձեռնի այն:

Իհարկե: Բայց, ամբողջ հարցն այն է, որ Ֆրանսիան հանդիպման «ցրցամը» տվել է դեռեւս Քիշնեւից, որտեղ հունիսի 1-ին տեղի ունեցավ հնգակողմ առաջին հանդիպումը: Այդ հանդիպումից հետո էլ ազդարարվել է Գրանադայում սպասվողը: Իսկ հունիսի 1-ից մինչ այսօր հոսել են շատ ջրեր, էական ջրեր: Եվ հարց է առաջ գալիս, Ֆրանսիան ի՞նչ պետք է աներ Գրանադայում, այն էլ Արցախի հայաթափումից հետո, երբ հենց Արցախն է դարձրել իր հիմնական խաղաքարտը կովկասյան «մարտադաշտում»՝ վկան Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների ընդունած բանաձեւերը:

Կատրին Կոլոնային Հայաստանում այդպես էլ հարց չհնչեց՝ ի՞նչ ծրագրեր են սեպտեմբերի 1-ին Բաքվում քննարկել Պատրիկ Պույանն ու Իլհամ Ալիեւը: Եթե իհարկե տիկին Կոլոնան տեղյակ է այդ քննարկման մանրամասներից: Պատրիկ Պույան ֆրանսիական նավթարդյունաբերական հսկայի՝ Տոտալ Էներջիի գործադիր տննօրենն է:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir