KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Էթնիկ զտումներ ըստ Ֆրանսիայի

Հակոբ Բադալյան: Էթնիկ զտումներ ըստ Ֆրանսիայի

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
186 0

Ֆրանսիայյի արտգործնախարար տիկին Կոլոնան նշում է, որ Արցախում տեղի ունեցածը նման է էթնիկ զտման: Տիկին նախարարն իհարկե չի մանրամասնել՝ «աչքերով» է նման էթնիկ զտման, թե՞ «ճակատն է» դրան նման: Բայց, կարծես թե վատ չէ, երբ ասում է, որ նման է էթնիկ զտման:

Բայց հարց է առաջանում, ինչու՞ օրինակ Գրանադայի քառակողմ հանդիպման հայտարարության մեջ չկա գոնե նման մի գնահատական հիշեցնող ձեւակերպում: Չէ՞ որ այդ սենյակում «հրամանատարը» Ֆրանսիան էր: Ո՞վ էր դեմ եղել հայտարարության մեջ այդպիսի արձանագրման: Միշե՞լը, թե՞ Շոլցը, թե՞՞ Փաշինյանը:

Իսկ գուցե Ադրբեջանի հետ միլիարդավոր դոլարների ծրագրեր իրականացնող նավթարդյունաբերական բիզնե՞սը, եւ դրա՞ համար էնախարարը ասում, որ օրակարգում չկա պատժամիջոցների հարց:

Բազմիցս եմ ասել, մեզ որպես հանրություն եւ պետություն կհարգեն այն ժամանակ, երբ մենք կդադարենք աշխարհը «սիրել ականջներով», այլ կփորձենք հասկանալ աշխարհը հարցերով:

Ու, քանի որ աշխարհում շատ ավելի հասուն են, մեզ չափելու են հենց մեր հարցերով, եթե անգամ այդ հարցերը տհաճ են նրանց համար: Որովհետեւ, այդ կերպ նրանք չափելու են՝ գործ ունեն պրիմիտիվ, միայն «նվերներ» ակնկալող հանրույթի, օրգանիզմի՞ հետ, թե՞ մտածողների եւ տողատակեր գտնող-հասկացողների, որոնք այնքան էլ էժան չեն ոչ թե փողի, այլ մտքի «փոխարժեքի» տեսանկյունից:

Սրանք հանգամանքներ ու գործոններ են, որոնք իհարկե պետք է հետաքրքրեն նրանց, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, այլ ոչ թե զբաղվում են քաղաքականությանը հետեւելով:

Ինչպես նշել եմ մի քանի անգամ, շատ ժամանակ առաջ մենք որպես հանրային-պետական, քաղաքական օրգանիզմ բավականին «էժան» տրվեցինք Ռուսաստանին, իսկ հիմա ըստ էության նույնքան «էժան» կանգնած ենք Արեւմուտքի առաջ: «Էժան» ու մանր, կրկնեմ, այդ ամենը ոչ թե փողի, այլ մտքի չափումով:

Մեզ «էժան» գնում են եւ հետո «թանկով» վաճառում: Որովհետեւ մենք հարցեր տալիս ենք ոչ թե այդ առեւտրային գործարքներրից առաջ, այլ՝ հետո:

Եթե որպես հանրային-քաղաքական, պետական օրգանիզմ մենք օրինակ Ռուսաստանին հարցեր տայինք «բանը բանից» առաջ (իսկ այդ ժամանակ հարցեր հետեւողական բարձրացնում էինք միայն եզակիներս), ոչ թե «բանը բանից անցնելուց» հետո, ապա կունենայինք թերեւս իրադարձությունների բոլորովին այլ ընթացք:

Եվ, իրադարձությունների ընթացքի ոչ մի խորքային արդյունավետ փոփոխություն մենք չենք ունենալու, եթե այսօր հարցեր չտանք արեւմտյան գործընկերներին:

Սա քաղաքականության մեխանիկան է, որը չպատկերացնելու եւ «երջանկության մեխանիկայով» առաջնորդվելու դեպքում քաղաքականությունը հասցնում է լրիվ հակառակ հանգրվանի:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir