KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Բոլորը ցանկանում են Հայաստան-Ադրբեջան համաձայնագիր

Հակոբ Բադալյան: Բոլորը ցանկանում են Հայաստան-Ադրբեջան համաձայնագիր

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
110 0

Հայ-ադրբեջանական պայմանագիր ուզում են բոլորը: Նկատի ունեմ միջազգային խոշոր դերակատարներին: Հակամարտության կարգավորում՝ գործնականում չի ուզում ոչ ոք:

Եվ ոչ ոք գործնականում դա չի ուզում՝ ոչ թե որովհետեւ բոլորը հավասարապես վատն են, այլ բոլորը՝ թերեւս ի տարբերություն մեզ, շատ ավելի խորն են գնահատում ու պատկերացնում խնդիրը, ըստ այդմ նաեւ գիտեն՝ հայ-ադրբեջանական հարցը կարգավորվող հարց չէ: Առավելագույնը՝ կառավարվող: Իսկ ուժային կենտրոնները միանգամայն ռացիոնալ են, գերռացիոնալ, ու նրանք որեւէ գերջանք չեն գործադրի մի խնդրի համար, որը լուծելի չէ:

Փոխարենը, նրանք կգործադրեն ջանքեր, այդ թվում գերջանք՝ անլուծելի խնդրի հանդեպ առավելագույնս վերահսկելի ու կառավարելի դիրքեր զբաղեցնելու համար:

Իսկ այդ ընթացքում, տվյալ խնդիրներին «ենթարկվող օբյեկտ» դիտարկվող հասարակություններին կզբաղեցնեն հենց այն մտքերով, թե կա ինչ որ կարգավորում, իրենք ամեն ինչ արել ու անում են, բայց մենք չենք գնացել ու չենք գնում դրան:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir