KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Կորոնավիրուս լաբորատոր պայմաններում․ ինչո՞ւ էին 2015-ին վիճում գիտնականները

Կորոնավիրուս լաբորատոր պայմաններում․ ինչո՞ւ էին 2015-ին վիճում գիտնականները

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
385 0

Nature հեղինակավոր պարբերականի ֆրանսիացի հետազոտող Դեկլան Բուտլերը (Declan Butler) 2015թ․ նոյեմբերին հրապարակել է գենետիկ փորձարկումների մասին մի հոդված՝ «Լաբորատորիայում ստեղծված, SARS- ի հետ կապված կորոնավիրուսը կարող է վարակել մարդու բջիջները» վերնագրով: Հեղինակը նշել է, թե ԱՄՆ-Չինաստան համատեղ գիտական աշխատանքների արդյունքում կենսաբաններին հաջողվել է միավորել երկու մահացու վիրուսները։ Խոսքը Չինաստանում հատկապես չղջիկների մեջ տարածված SHC014 վիրուսի և SARS կորոնավիրուսի միավորման մասին է։

Ըստ հրապարակման՝ Փորձարկման համահեղինակ Ռալֆ Բարիկը՝ ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների հետազոտող (Ralph Baric, an infectious-disease researcher at the University of North Carolina) փորձել է գտնել երկու վիրուսների դեմ պայքարի տարբերակներ, նաև հասկանալ կորոնավիրուսի այդ տեսակների տարածման տրամաբանությունը, սակայն առաջ է եկել մի նոր վիրուս, որը արագորեն ախտահարում է մարդու շնչառական օրգանները և հասցնում մահվան։ Այդ նոր տեսակի վիրուսը փորձարկվել է չղջիկների վրա, սակայն չի հաստատվել մահացու վնասի հատկությունը։

Փորձարկումը սկսվել է դեռևս 2013 թվականից և բանավեճերի առարկա դարձել տեղեկությանը հասու գիտական հանրության շրջանում։ Փարիզի Պաստերի ինստիտուտի վիրուսոլոգ Սայմոն Ուեյն-Հոբսոնը (Simon Wain-Hobson, a virologist at the Pasteur Institute in Paris) փորձարկումը համարել է վտանգավոր մարդկության ապագայի համար և պահանջել դադարեցնել այն։

EcoHealth Alliance առողջապահական միջազգային ցանցի տնօրեն Պիտեր Դասզակը (Peter Daszak, the president of the EcoHealth Alliance) հայտարարել է, թե այդ փորձարկումը երկու վիրուսների հավանական պաթոգենը վերածում է հստակ և իրական վտանգի։

2014թ․ հոկտեմբերին ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացված ստուգումներ են եղել SARS և MERS կորոնավիրուսների վրա փորձարկումների վտանգավորության առումով։ Նախապես որոշվել է ստուգել նաև SHC014 և SARS վիրուսների միավորման փորձարկումը, սակայն ԱՄՆ առողջապահության նախարարությունը եզրակացություն է տվել, թե դա դեռևս այնպիսի փուլում չի, որ իրենից որևէ տեսական վտանգ ներկայացնի, հետևաբար լրացուցիչ ստուգումների չի ենթարկվել։

Nature պարբերականի հրապարակման մեջ նշվում է, որ ի պատասխան՝ ԱՄՆ Նյու Ջերսիի համալսարանի մոլեկուլյար կենսաբանության փորձագետ Ռիչարդ Էբրայթը (Richard Ebright, a molecular biologist and biodefence expert at Rutgers University in Piscataway, New Jersey) հայտարարել է․ «Լաբորատոր պայմաններում ստեղծվել է նոր, արհեստական վիրուս, և այդպիսի հետազոտությունների հովանավորները պետք է երկու անգամ մտածեն՝ նախքան դա թույլ տալը»։

Վիրուսների միավորման նախաձեռնող Ռալֆ Բարիկը արձագանքել է, որ վստահ է հետազոտման արդյունավետության մեջ և պատրաստվում է առաջիկա տարիներին խորացնել այն՝ հասնելու այնպիսի արդյունքի, որ հնարավոր լինի հաղթահարել կորոնավիրուսների վտանգը մարդու շնչառական օրգանների ախտահարման առումով։ Ասել է, թե երկու տեսակի՝ SHC014 և SARS կորոնավիրուսների մուտացիայի շնորհիվ հաղթել բոլոր կորոնավիրուսներին։

Փորձարկման գլխավոր հակառակորդ, ֆրանսիացի գիտնական Սայմոն Ուեյն-Հոբսոնը եզրափակիչ խոսքում ասել է․ «Հետազոտողները ստեղծել են մի վիրուս, որը «հրաշալի լավ աճում է» մարդու բջիջներում։ Եթե վիրուսը փախչի, ոչ ոք չի կարողանա կանխատեսել դրա հետևանքները» (The researchers have created a novel virus that “grows remarkably well” in human cells. If the virus escaped, nobody could predict the trajectory,” he says.):

Հ․Գ․ Հիշեցնեմ, ամերիկյան Nature պարբերականում այս հոդվածը հրապարակվել է 2015թ․ նոյեմբերին։ 2020թ․ մարտ ամսին խմբագրական խորհուրդը գրառում է արել հոդվածին կից․ «Մեզ հայտնի է, որ այս պատմությունը որպես հիմք է օգտագործվում COVID-19 նոր կորոնավիրուսի ստեղծման մասին չստուգված տեսությունների համար։ Չկա որևէ ապացույց, որ դա ճիշտ է։ Գիտնականները կարծում են, որ կորոնավիրուսի ամենահավանական աղբյուրը կենդանիներն են։
Nairi Hokhikyan

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir