KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Լևոնը և Էլչիբեյը՝ Անկարայում. պատմություն դարձած լուսանկար և տեքստ ադրբեջանցիներից

Լևոնը և Էլչիբեյը՝ Անկարայում. պատմություն դարձած լուսանկար և տեքստ ադրբեջանցիներից

Hasan Oktay Hasan Oktay - - 4 dk okuma süresi
359 0

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Աբուլֆազ Էլչիբեյի այս
հանդիպումը, որը միակն է նրանց միջև, տեղի է ունեցել 1993-ի ապրիլի 20-ին Անկարայում:
Այդ հանդիպումը, որի կազմակերպիչները թուրքերն էին, մասնավորապես այն օրերին
արտգործնախարար Հիքմեթ Չեթինը, տեղի չէր ունենա, եթե Տեր-Պետրոսյանն ու Էլչիբեյը
նույն օրը չլինենին նույն վայրում՝ Թուրքիայի վախճանված նախագահ Թուրգութ Օզալի
թաղման արարողությանը:
Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ հատորից
Տեր-Պետրոսյանը նկատել է. ՙՄենք շփումներ չենք ունեցել, չնայած ընտրություններից հետո
զանգահարեցի Էլչիբեյին, որպեսզի շնորհավորեմ : Ծիծաղելի բան եղավ: Նրա օգնականը
շփոթվեց, հետո զանգահարեց իմ օգնականին` հարցնելով, թե ինչի՞ մասին եմ ուզում խոսել:
Հարկ եղավ բացատրել, որ նման բաների մասին հարցնելն ընդունված չէ, ամեն ինչ պարզ
կլինի հենց խոսակցության ընթացքում: Այդպես էլ չխոսեցինք: Իսկ Մութալիբովի հետ
հարաբերությունները նորմալ էին, բայց հենց սկզբից ինձ համար պարզ էր, որ նրա հետ
զրույցները ոչինչ չէին պարտադրում, նա իրական իշխանություն չուներ, և
պայմանավորվածությունները իմաստ չունեին՚:
Քելբաջարի կորստից հետո արդեն Էլչիբեյը ստիպված էր շփվել Տեր-Պետրոսյանի հետ: Դա
1993-ի գարնանն էր: Ապրիլի 17-ին Անկարայում սրտի անբավարարությունից մահացել էր
Թուրքիայի նախագահը: Թուրգութ Օզալի թաղմանը մասնակցելու նպատակով Անկարա էր
մեկնել նաև Տեր-Պետրոսյանը. ապրիլի 21-ին նա Անկարայում առանձին հանդիպումներ է
ունենում Էլչիբեյի, Ալիևի և Դեմիրելի հետ: Ամերիկացի լրագրող Թոմաս Գոլցը պնդում է, որ
Անկարայում Տեր-Պետրոսյանն ու Էլչիբեյը հանդիպել են երեք անգամ: Առաջին կարճ զրույցը
տեղի է ունեցել Թուրքիայի խորհրդարանում Դեմիրելի կազմակերպած ընդունելության
ընթացքում` վերջինիս առաջարկով:
ՙՏեր-Պետրոսյանի և Էլչիբեյի երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ վերջինիս հյուրանոցի
համարում: Դա առանձին զրույց էր, որից Էլչիբեյը ցնցվել, խառնվել էր: [Ադրբեջանցի]
Վուգարը պատվիրակության հետ ճամփորդում էր որպես թարգմանիչ և թիկնապահ: Նա
առաջինն էր մտել սենյակ՝ Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո: ՙԷլչիբեյը գլուխը պահել էր
ձեռքերի մեջ: Ես չգիտեմ՝ Տեր-Պետրոսյանն ինչ էր ասել նրան, բայց նախկինում երբեք նրան
այդպիսի վիճակում չէի տեսել: Ես նրան տեսել էի շատ տարբեր վիճակներում: Նա
ջախջախված էր՚,- ինձ պատմեց Վուգարը՚:
միջոցով

Կանաչ ու սև փաստավավերագրական իրապատումը լրացրեց և հա
գոյամարտի պատմության գանձարանը: Հեղինակին հաջողվել է
հակամարտության հենքին ուրվագծել պատերազմի բերած
արհավիրքների, զինված առճակատման հանգուցալուծման
ուղու որոնումների, դրա հետ կապված միջազգային ջանքերի,
մարդկանց հույսերի ու հուսախաբությունների ողջ
համայնապատկերը: Հեղինակին հաջողվել է արդար և
անկողմնակալ ներկայացնել այս կարեւորագույն խնդիրը, որը
հասարակական քննարկումներում հաճախ շահարկումների է
ենթարկվել: Գրքի հերոսները միայն հայտնի քաղաքական
գործիչներ չեն: Հակամարտությունն անողոք է եղել նաև
հազարավոր սովորական մարդկանց ճակատագրերի հանդեպ և
նրանց կրած փորձություններն ընդգծում են այն անձանց
պատասխանատվությունը, որոնցից կախված է ղարաբաղյան
հակամարտության կարգավորումը: Դրա մասին է մեզ կրկին հիշեցնում հեղինակը, և հենց
այդ պատճառով գրքին կարելի է տալ ևս մեկ բնորոշում` փաստավավերագրություն, որն
անցել է սրտի միջով:
Փափուկ կազմ, 520 էջ,
լեզուն՝ արևելահայերեն,
երրորդ հրատարակություն,
2011, Երևան, Անտարես,
ISBN 978-9939-51-146-7

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir