KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ինչն է Ռուսաստանին վախեցրել Հայաստանում

Ինչն է Ռուսաստանին վախեցրել Հայաստանում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
368 0


Երեւանում մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հարցերով հանձաժողովի համատեղ նիստը: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
Անցած շաբաթ Հայաստանում համատեղ նիստ է տեղի ունեցել Ռուսաստանի Դումայի մեկ այլ հանձնաժողովի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի հետ, որը գլխավորում է Կոնստանտին Կոսաչովը:
Նախկին այլախոհ եւ Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է, որ ռուսների այցերը Հայաստան շատացել են, որովհետեւ զգացել են, որ Արեւմուտքն սկսել է «վերցնել» Հայաստանը: Նրա կարծիքով, դրա վկայությունն են Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը եւ Հայաստանի խորհրդարանի պատվիրակության, Արցախի նախագահի ԱՄՆ այցերը:
ԱՄՆ-ն ցանկանու՞մ է Հայաստանը «խլել» Ռուսաստանից: Դատելով փաստերից՝ սա շատ վիճելի պնդում է: Օրինակ, այս տարի առաջին անգամ վերջին երկու տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ն կարող է օգնություն ցույց չտալ Հայաստանին ու Արցախին: Ամեն դեպքում, ԱՄՆ պետբյուջեի փաստաթղթում հիշատակումներ կան Ուկրաինային ու Վրաստանին բազմամիլիոնանոց օգնության մասին, սակայն Հայաստանի մասին բառ անգամ չկա:
Այլ խոսքով, հայ-ամերիկյան բարեկամության խմբի անդամ 90 կոնգրեսական չեն կարողացել կամ չեն ցանկացել հասնել նրան, որ Հայաստանին օգնություն տրվի:
Այդ օգնությունն ավելի շատ կարեւոր է որպես որոշակի հարաբերությունների հռչակում: Հայաստանին օգնություն չտրամադրելը նշանակու՞մ է, որ ԱՄՆ-ն Հայաստանի հետ հարաբերությունները «չեղարկում է»: Ամեն դեպքում, նրանք ցույց են տալիս, որ «չեն հավակնում» Հայաստանին եւ հնարավոր է հենց հայերի «ջանքերով»:
Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված ռուս խորհրդարանականների ակտիվությունը: Հնարավո՞ր է, որ նրանց այլ գործընթաց է ներգրավել:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն դժվար թե «կիսում են» Հայաստանը, դրան անգամ Երեւանում չեն հավատում: Հարցը հավանաբար այլ է: «Մրցակցությունը» ոչ թե Ռուսաստանի ու ԱՄՆ միջեւ է, այլ Հայաստանի՝ ինքնիշխանության բնական ձգտման եւ Ռուսաստանից վասալային կախվածության:
Երեւանը վտանգավոր շեմի է հայտնվել, երբ անվտանգությունն ու զարգացումը հնարավոր է ապահովել միայն ինքնիշխանության ամրապնդման ճանապարհով, սակայն այդ ամրապնդումը «հղի է» Ռուսաստանից կտրվելով, եւ ներկայիս ղեկավարները կարող են զրկվել իշխանությունից:
Ռուսաստանն ու Հայաստանի իշխանությունները փորձում են գտնել նուրբ սահմանը անվտանգության պահպանման, Հայաստանի բարեկեցության եւ Ռուսաստանից կախվածության միջեւ՝ պահպանելով ֆորմալ ինքնիշխանությունը: Պարզապես ոչ Ռուսաստանը, ոչ էլ Հայաստանը չեն կարող խոստովանել, որ պայքար է ընթանում ինքնիշխանության եւ գաղութային կախվածության միջեւ: Ավելի հեշտ է դա ներկայացնել որպես «պայքար Հայաստանի համար Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ»:
Հատկանշական է, որ ԱՄՆ այցերից հետո Հայաստանն առնվազն երեք անգամ Ռուսաստանին «բարեկամության» հավատարմություն է հայտնել: Նախ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ասել են, որ Ռուսաստանի հետ դաշնակցությունն այլընտրանք չունի: Հետո Սերժ Սարգսյանն է պաշտպանության նախարարությունում հայտարարել, որ Հայաստանը շարունակելու է զենք գնել Ռուսաստանից (հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Հայաստանին զգուշացրել է սպառազինություն գնելու դեպքում պատժամիջոցների սպառնալիքի մասին): Դրանից հետո էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանն ասել է, որ Հայաստանը շարունակելու է գազ գնել Ռուսաստանից՝ հայտարարելով, որ Իրանն ավելի էժան գազ չի առաջարկում:
Դրանից հետո ԱՄՆ-ում հաստատել են բյուջեն, որում Հայաստանը չի հիշատակվում: Հայաստան է ժամանել ռուս խորհրդարանականների երկրորդ պատվիրակությունը: Նրանց այցից առաջ ռուսական հայտնի վերլուծական կենտրոններից մեկը զեկույց է հրապարակել, որում նորից խոսվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ էսկալացիայի հնարավորությունից՝ Ադրբեջանի առավելության պայմաններում:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir