KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Թաթուլ Հակոբյան: Հայաստանը և բնակչությունը

Թաթուլ Հակոբյան: Հայաստանը և բնակչությունը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
101 0

Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ

Հայաստանի մարտահրավերներից մեկը, ես կասեի՝ գլխավորը, ժողովրդագրությունն է: 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա 3 միլիոնից պակաս մարդ է բնակվում:

Ավելին, մոտ 2 միլիոնը կենտրոնացած է Երևանում և շրջակայքում: Մեր հանրապետությանը խիստ անհրաժեշտ է ապակենտրոնացում, բայց այդ ուղղությամբ պետական քաղաքականություն չի տարվում ցավոք:

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ աշխատելու ընթացքում նկատեցի, որ Արցախում բազմազավակ ընտանիքներին տրվել է պետական աջակցություն, ինչը շատ ճիշտ է:

Այսօր այդ ընտանիքները, որոնք հաստատվել են Հայաստանի հեռավոր գյուղական վայրերում, օգնության և ուշադրության խիստ կարիք ունեն: Անձամբ հանդիպել եմ 5 և ավելի երեխաներ ունեցող երիտասարդ ընտանիքների, որոնց կեցությունը հեռու է բավարար լինելուց:

Այս բազմազավակ ընտանիքները պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում երկու պատճառով առնվազն՝

ա/ այդ ընտանիքները, իրավամաբ, կարիքի ու նեղության մեջ են,

բ/ երբ պետությունը բավարար չափով ուշադրություն չի դարձնում նրանց կարիքներին, ապա դա ուղերձ է բոլոր այն ընտանիքներին, ովքեր ուզում են 3-ից ավելի երեխաներ ունենալ:

Հայաստանի արևելյան հարևան Ադրբեջանն ունի 10 միլիոնից ավելի բնակչություն, արևմտյան հարևան Թուրքիան՝ մոտ 90 միլիոն, հարվային հարևան Իրանը՝ մոտ 90 միլիոն: Մեր հյուսիսային հարևան Վրաստանը մեր օրին է…

Հայաստանը ուժեղ կարող է լինել, եթե ունենա ավելի շատ բնակչություն, եթե մեր սահմանային գյուղերի տները դատարկ չլինեն, եթե ամեն կտոր հողը մշակվի:

Թ. Հ.
Նոր Նորք, Երևան, 29 դեկտեմբեր, 2023թ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir