KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Ռուս խաղաղապահներին էլ մի գզեք

Գարիկ Քեռյան: Ռուս խաղաղապահներին էլ մի գզեք

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
271 0

2020թ. նոյեմբերի 9—ի հայտարարությունից հետո, ինչպես ՌԴ-Ադրբեջան-Հայաստան բանակցային ձևաչափում, այնպես էլ Պրահայում, Բրյուսելում և Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ և քառակողմ հանդիպումներում Ալիևը հստակ և առանց դերասանության դրել է իր պահանջը, որին միշտ սատարել է Էրդողանը: Կարելի է մի 90% ճշգրտությամբ ձևակերպել այդ պահանջը: Կոմունիկացիաների ապաշրջափակման նոյեմբերի հայտարարությունը ենթադրում է միջանցքի տրամադրում Զանգեզուրով, որը հայելային կապ ունի Լաչինի միջանցքի հետ: Զանգեզուրի միջանցքի չգոյությունը հանգեցնելու է Լաչինի միջանցքի վերացման: Երկու տարի շարունակ ,,միջանցքային տրամաբանության,, շուրջ շատ ,,բարդ ,, քաղաքական դիսկուրսի իմաստը որն էր, երբ մեր հարևան Վարդուշը վաղուց արդեն կռահել էր, որ վերջը սա է լինելու: Էրդողանն ու Ալիևը ինչ ուզում այդ էլ անում են, իրենց զսպող ուժ չկա, ինչքան էլ, որ Մոսկվայից, Բրյուսելից կամ Վաշինգտոնից ելույթներ ունենան, կամ հայտարարություն անեն: Հա մեկ էլ խնդրում եմ եվրոդիտորդների բինոկլներն ասեք թող մեզ թողնեն, մեկ մեկ կնայենք սարի գագաթին ինչ կա չկա: Ռուս խաղաղապահներին էլ մի գզեք, լավ վատ էլի մի փոքր հույս են տալիս:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir