KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Ռուսաստան, թե Արևմուտք

Գարիկ Քեռյան: Ռուսաստան, թե Արևմուտք

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
165 0

Այն, որ մեծապես խախտվել է Հայաստանի և Ադրբեջանի ռսզմատնտեսական կարողությունների հավասարակշռությունը ի վնաս մեզ, դա արդեն պարզ է և այստեղ երկար բարակ խոսելու ժամանակը չէ, իսկ մեղավորներ փնտրելը և դատափետելը առայժմ որևէ դրական նշանակություն դժվար, թե ունենա: Գլխավոր մեղավորը հայ պետական քաղաքական մտքի անհեռատեսությունն էր և է: Հիմա ճգնաժամից նվազագույն կորուստներով դուրս գալու համար արտաքին դերակատարների և հատկապես տարածաշրջանում շահեր ունեցող ուժային կենտրոնների հետ ճիշտ հարաբերվելն է, նաև հարևանների հետ համակեցության ընդհանուր կանոնների մշակումն ու գործարկումը: Արտաքին ուժային կենտրոնների հետ համագործակցության/դաշնակցելու ձևաչափի շուրջ ձևավորվել է Ռուսաստան, թե Արևմուտք դիսկուրս/բանավեճը: Ռուսաստանի իներտ դիրքորոշումը երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայ հանրության մեջ ծնել է որոշակի անվստահություն որից շատ հմտորեն օգտվում են արևմտամետ շրջանակներն ու գործիչները: Քարոզչական նարատիվն է. դուրս գալ ՀԱՊԿ-ից և լրիվ ապավինել արևմտյան օգնությանը: Դեպի Արևմուտք թեքվելու և Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս գալու որոշումը պետք հիմնավորվի նրանով, թե արդյոք? թուրք-ադրբեջանական դաշինքին Արևմուտքը կստիպի կամ կճնշի զիջումների գնալ և սահմանափակել ախորժակը, որը մեծացել է պատերազմում հաղթանակից հետո: Արևմուտք բևեռում թելադրող դիրք ունի անգլո-սաքսոնակն թևը: ԱՄՆ և Մեծ Բրիտանիան միաձուլված քաղաքական ուժ են աշխարհում: Բրիտանական քաղաքականությունը երեք հարյուր տարի է պրոթուրքական է և երբեք էլ չի փոխվել: Նույնիսկ հատոկ ծառայություններն ու հետախուզություններն են համագործակցում: Թուրքիան և արևմտյան պետությունները միավորված են ՆԱՏՕ-ի մեջ, որը փաստացի պատերազմի մեջ է ՌԴ հետ: Առանց Թուրքիա ՆԱՏՕ-ի հարավային թևը կփլուզվի և այն կվերածվի թղթե տնակի: Երևի, թե օրերով կարելի խոսել այլ շաղկապող հանգամանքների մասին : Սևրի պայմանագրից հետո հարյուր տարի է անցել և նրանով տրամաբանելն ու գործելը քաղաքականապես անհեռանկար և կործանարար կարող է լինել:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir