KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Իրան-Իսրայել պատերազմը և Հայաստանը

Գարիկ Քեռյան: Իրան-Իսրայել պատերազմը և Հայաստանը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
31 0

Արդեն ականատեսն ենք Մերձավոր Արևելքում ծավալվող նոր, ավելի վտանգավոր ռազմական հակամարտության: Իրանը հարվածում է Իսրայելին: ԱՄՆ և նրա արևմտյան դաշնակիցները Իսրայելի կողմն են և համատեղ գործում են իրանական դրոնները ոչնչացնելու համար: Մոսկվան և Պեկինը պարզ է, որ չեն համագործակցելու Արևմուտքի հետ: Այս մեծ բախումը Հայաստանին շատ մոտ է: Մեր ազգային շահը թելադրում է պահպանել առավելագույն չեզոքություն: Իրանը մեր բարեկամն է, Արևմուտքի հետ մերձենալու քաղաքական գիծը բավականի խորացրել են ներկա իշխանությունները, ՌԴ-ն դեռևս ֆորմալ առումով մեր դաշնակիցն է, չհաշված տնտեսական և էներգետիկ կախվածությունը: Ադրբեջանը կօգտագործի ցանկացած նպաստավոր իրավիճակ տարածքներ գրավելու համար: Ոչ ոք այս իրադրության մեջ չի կարող ամվողջովին երաշխավորել ՀՀ անվտանգությունը: Անհրաժեշտ է, որ բոլոր մակարդակներում բացառել այս կամ այն կողմին վերաբերվող դրական կամ բացասական մեկնաբանություններն ու որակումները: Խոսքս վերաբերվում է հատկապես պետական այրերին և մամուլին: Չեզոքություն և կրկին չեզոքություն: Զգույշ, շրջահայաց և անկողմնակալ դիրքորոշում իրադարձությունները մեկնաբանելիս: Մեր վտանգված հայրենիքը իրավունք չունենք այլևս նոր փորձությունների տանելու: Ոչ մի հակաքաղաքականություն, մեր ապագան մեր չեզոքության մեջ է:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir