KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Türkiye
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Էրդողանի առաջարկը

Գարիկ Քեռյան: Էրդողանի առաջարկը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
168 0

1994 թ. զինադադարից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեկ ձևաչափ էր գործում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիա: Ըստ էության այն ձախողվեց և կարգավորման գործընթացը ոչ մի քայլ առաջ չգնաց: Հիմա կարևոր չէ, թե ով էր մեղավոր դրանում, հայկական, թե ադրբեջանական կողմը: Մեղավորի որոշումը վերջին հաշվով այժմ չի կարող որևէ օգուտ տալ, այդ գործը մնաց ապագա պատմաբաններին: Նրանք ինչ կգրեն չեմ կարող ասել, բայց իմ համոզմամբ 26 տարի բանակցել հետո կողքից դիտել 44 օրյա արյունահեղությունը, մեղմ ասած դատապարտելի երևույթ է: Հիմա, ինչպես ասում էին Բաքվում ,,քաղաքական տուրիստների,, խումբը չի գործում: Իրավիճակը մնում է լարված: Արդեն բոլորն են միակարծիք, որ երրորդ պատերազմը արդեն նոր սերնդի զինատեսակներով, ավելի մեծ թվով զոհեր է տանելու: Այս հանգամանքը ստիպում է, որ մենք փոփրենք մեր միտքը և ամեն գնով բացառենք նոր պատերազմը, որովհետև ուժերը խիստ անհավասար են, Հայաստանը դեռ ոտքի չի կանգնել: Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի հարթակները առաջընթաց չեն գրանցել: Այսպիսի իրադրության պայմաններում ինձ այսօր շատ հետաքրքրեց Թուրքիայի նախագահ Էրդողանի նախաձեռնողական առաջարկությունը քսռակողմ հանդիպման կազմակերպման մասին. ՌԴ, Թուրքիա, ՀՀ և Ադրբեջան կազմով: Չեմ ցանկանում առանց հիմքի լավատես լինել, բայց այս ձևաչափը կարող է կայունացնող նշանակություն ունենալ, որովհետև երկու հակամարտող կողմերն են նստում բանակցային սեղանին, տարածաշրջանում առավել հզոր ազդեցություն ունեցող երկու դերակատարների հետ: Այս քառակողմ բանակցային նոր ձևաչափը դժվար, թե դուր գա ԱՄՆ-ին, բացառված չէ նաև Բրյուսելյան ղեկավարներին: Կստացվի Արևմուտքի դուրս մղում Հարավային Կովկասից: Եթե Էրդողանի առաջարկը սկսի գործել, այդ ժամանակ առավել հստակ կերևա:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir