KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Զանգեզուրի միջանցքը և ԱՄՆ

Գարիկ Քեռյան: Զանգեզուրի միջանցքը և ԱՄՆ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
264 0

Լսեցի ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ամփոփիչ խոսքը հայ-ադրբեջանական եռօրյա բանակցությունների արդյունքների մասին: Անկախ քաղաքական և քաղաքագիտական դիրքորոշումներից ես գտնում եմ, որ արժանավույն երախտագիտությամբ պետք է վերաբերվենք բոլոր միջնորդ կողմերին, որոնք կազմակերպում և հովանավորում են նման հանդիպումները լինի դա Վաշինգտոնում, Մոսկվայում, թե Բրյուսելում: Չեմ ընդունում այն մոտեցումները, այն կարծիքները, որտեղ մերժողականություն կա բանակցությունների հարթակի ընտրության հարցում: Բանակցությունները նպաստում են պատերազմի կանխմանը, որն անշուշտ մեզ համար գերխնդիր է այսօր: Բայց ցավոք այն տպավորությունը ստացա, որ որևիցե նախագծի շուրջ կրկին համաձայնություն չի կայացել: Բլինքենի խոսքը բարի կամեցողության, հաջողությունների ու շնորհակալության մասին էր: Բայց կա նաև մի կարևոր հանգամանք. պարզ չէ ԱՄՆ իշխանությունների հստակ դիրքորոշումը, վերջ ի վերջո որն է իրենց առաջարկը?: Հատկապես Ղարաբաղի հարցում լղոզված ու ոչինչ չասող հայտարարություններից բացի: Ինչ որ չափով Ռուսական դիրքորոշումը մի կերպ կարելի է գլխի ընկնել. հարցի լուծումը թողեք ապագային, կարգավիճակի հարց մի դրեք, որն ի դեպ ճիշտ եմ համարում: Պարզ չեն արտահայտվում ամերիկացիները նաև դեպի Նախիջևան տանող ճանապարհների մասին: Այնպես, որ նորից մնացինք անորոշության մեջ: Հասկանալի է, որ դիվանագիտությունը գաղտնիություն է ենթադրում, բայց այդ գաղտնիության լիմիտը վաղուց սպառվել է, դա արդեն չպետք է հանդուրժել:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir