KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Գարիկ Քեռյանը։Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել՝ չի՛ նշանակում «թաղել» Արցախի հարցը

Գարիկ Քեռյանը։Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել՝ չի՛ նշանակում «թաղել» Արցախի հարցը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 6 dk okuma süresi
358 0

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանն ու Ադրբեջանը սկսեցին խոսել դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու, տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ինչպես նաև տարածաշրջանի կայուն և խաղաղ զարգացման անհրաժեշտության մասին։

JAMnews-ի հետ զրույցում հնարավոր զարգացումների վերաբերյալ իր տեսակետն է հայտնել ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

JAMnews․ Անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանը պատրաստ է սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց, պարզապես սպասում է դրական ազդակի Ադրբեջանից։ Երեկ էլ ԱԳ նախարարը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման արդյունքում գուցե հրապարակվի համաձայնեցված որևէ տեքստ։

Ձեր կարծիքով՝ ե՞րբ և ինչպե՞ս կկազմակերպվի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը։ Արդյո՞ք նման փաստաթուղթ կստորագրվի հենց նոյեմբերի 9-ին։

Քեռյան․ Չեմ կարող կոնկրետ ասել՝ այդ փաստաթուղթը կստորագրվի նոյեմբերի 9-ին, թե մեկ այլ օր, բայց որ այն պետք է ստորագրվի, հաստատ համոզված եմ։ Այդ մասին խոսեց նաև Վլադիմիր Պուտինը։

Խաղաղ կարգավորումը և նոր պատերազմի բռնկման կասեցումը անհնար է առանց սահմանագծման և սահմանազատման։

Ղարաբաղյան հակամարտության ընթացքում Հայաստանը փաստացի չի ունեցել միջազգայնորեն ճանաչված սահման Ադրբեջանի հետ, և չկա պայմանագիր սահմանների մասին, ինչը բացասական ազդեցություն կարող է թողնել երկու երկրների փոխհարաբերությունների վրա։

Պետությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, առաջին հերթին, ճանաչվում է իր տարածքով, իսկ տարածքը քաղաքականապես գծվում է սահմաններով, ոչ թե աշխարհագրական հասկացություններով։ Եթե կա պետություն, որը չունի միջազգայնորեն ճանաչված սահման, սա ինքնին խնդիր է։

Ի դեպ, սահմանագծումն ու սահմանազատումը պետությունները չեն անում միջազգային կառույցների հետ, յուրաքանչյուր պետություն անում է իր հարևանների հետ։ Առանց բացառության բոլոր երկրներն էլ ձգտում են հասնել սահմանների ճանաչման, հարևանների հետ համապատասխան պայմանագրերի կնքման։

Խորհրդային Միության ժամանակներից կա ֆիքսված և գծված սահման Իրանի և Թուրքիայի հետ։ Մեզ մնում է այդ գործընթացն ավարտել Ադրբեջանի և Վրաստանի հետ։ Վրաստանի հետ դա հրատապ չէ․ չկա հակամարտություն, չկա պատերազմի վտանգ։

JAMnews․ Պուտինի ելույթից հետո վարչապետն ու տարբեր պաշտոնյաներ սկսեցին պնդել, թե իրավական հիմք ունեցող քարտեզները 1920-ականներին են պատկանում։ Ի վերջո ո՞ր քարտեզը կընդունվի որպես հիմք։

Քեռյան․ Այս հարցին թերևս վերլուծական, փորձագիտական դաշտից ոչ ոք չի կարող պատասխանել։ Երևի դա գիտեն միայն Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը։ Պուտինը շեշտեց, որ այդ քարտեզները կան, դրանք ռուսական բանակի գլխավոր շտաբում են, բայց նա չասաց՝ որ թվականների քարտեզներ են։

Այդ հայտարարությունից հետո ՀՀ-ում փորձագետները սկսեցին պրպտել քարտեզները։ Տեսա, որ մի շարք քարտեզագիրների կողմից հնչեցվեց այն մտահոգությունը, թե 20-ական թթ․ ԽՍՀՄ վարչաքաղաքական բաժանման սահմանները տարբերվում են, օրինակ՝ 50, 60 և վերջին՝ կարծեմ՝ 70-ականների քարտեզներից։

ԽՍՀՄ ժամանակ այդ քարտեզների ճշգրտման ընթացքում միշտ այդ ճշգրտումը կատարվել է ի վնաս Հայաստանի։ Նման ճշգրտումների արդյունքում Խորհրդային Հայաստանը 1922 թվականից այս կողմ կորցրել է 2-3000 քառ․ կմ տարածք։ Իմ կարծիքը չէ, այլ քարտեզագիրների։

Իմ տպավորությամբ՝ եթե սահմանագծում, սահմանազատում արվի 1920-ական թթ. քարտեզներով, դա ՀՀ-ին ձեռնտու է, եթե կատարվի ամենավերջին քարտեզներով, դա Ադրբեջանին է ձեռնտու։ Խոսքը Ռուսաստանինն է՝ թե երկրի քաղաքական ղեկավարությունը կոնկրետ որ քարտեզը կդնի սահմանագծման հիմքում։

JAMnews․ Խոսելով ապաշրջափակման մասին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցրել է, որ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները լինելու են տվյալ պետության սուվերեն տարածքը։ Ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնի Հայաստանը «տնտեսական և տրասնպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում» ձևակերպման տակ։

Քեռյան․ Տրանսպորտային և այլ ենթակառուցվածքների ապաշրջափակումը միանշանակ օգուտ է Հայաստանին, որովհետև այն, որ մենք հայտնվեցինք թույլ և տկար վիճակում և պարտվեցինք պատերազմում, հիմնական պատճառներից մեկն այն էր, որ 30 տարի Հայաստանը շրջափակման մեջ էր, շատ դժվարություններ ուներ կոմունիկացիաների առումով։ Միանշանակ է, որ ապաշրջափակումը կնպաստի Հայաստանի տնտեսական կյանքի աշխուժացմանը։ Սա աքսիոմա է, քննարկման ենթակա չէ։

Պարզապես մեր՝ հայկական կողմի մտահոգությունն այն է, թե ճանապարհը, որի վրա կենտրոնացել են Ադրբեջանն ու Թուրքիան՝ իրենց համար կենսական նշանակություն ունեցող Ադրբեջանն ու Նախիջևանը կապող ճանապարհը ինչ կարգավիճակ կունենա։

Բնականաբար, Հայաստանը ձգտում է, որ դա լինի սովորական ճանապարհ, որտեղ հայկական իշխանությունները կունենան մաքսային, հարկային և այլ վերահսկողություն իրականացնելու լիազորություն։ Ադրբեջանը ձգտում է, որ հայկական կողմը չունենա վերահսկողություն։

Ինձ թվում է՝ իրականանալու են ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի մտադրությունները։ Ամենայն հավանականությամբ՝ դա կլինի ճանապարհ, որը կվերահսկի ռուսական կողմը, դա շատ նման կլինի Լաչինի ճանապարհին, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir