KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Արմինե Գ Մարգարյան: Հնարավո՞ր է վեկտորային փոփոխություն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ

Արմինե Գ Մարգարյան: Հնարավո՞ր է վեկտորային փոփոխություն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
172 0

«Արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն» արտահայտությունը կիրառելի չէ և խելամիտ չէ Հայաստանի Հանրապետության պարագայում:
Յուրաքանչյուր պետության արտաքին քաղաքականության ռազմավարությունը սերում է տվյալ պետության ազգային անվտանգության ռազմավարությունից: Վերոնշյալ ռազմավարությունն էլ իր հերթին պետք է հենվի այն հայեցակարգի կամ հայեցակարգերի վրա, որոնք լավագույնս են համապատասխանում տվյալ պետության հարատևմանն ու կայուն զարգացմանը:
Հարատևման և կայուն զարգացման նկարագիրը ամբողջացնելուց հետո միայն կարելի է ձենամուխ լինել անհրաժեշտ ռեսուրսների գույքագրմանն ու դրանց օգտագործման մեթոդաբանությանը: Ընդ որում, այս բոլոր բաղադրիչները փոխկապակցված են և փոխլրացնող:

«Արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության» շրջանակներում Հայաստանի հարատևումն ու զրագացումը դիտարկելը նպաստելու է կաղապարային քաղաքականության շարունակությանը: Մինչդեռ, երբ վերլուծում ենք Հայաստանի ռազմավարական միջավայրի առանձնահատկությունները, մեր ռեսուրսների սակավության հիմքերը և այլ գործոններ նույնպես՝ ակընհայտ է դառնում, որ մեր ագզային անվտանգային շահերը սպասարկելու համար մեզ անհրաժեշտ է ապահովել մաքսիմալ մանևրականություն:
Հայաստանի պարագայում մանևրականության հասնելու և դրանից օգտվելու ամենախելամիտ ճանապարհը ոչ բլոկային բազմավեկտորության հայեցակարգն է:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir