KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Արմինե Գ Մարգարյան. Ժողովրդավարությունը գիտակցվա՞ծ ընտրություն է.

Արմինե Գ Մարգարյան. Ժողովրդավարությունը գիտակցվա՞ծ ընտրություն է.

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
189 0

Ռուսաստանի Դաշնությունը բացառիկ տաղանդ ունի իր դեմ լարելու պատմականորեն, աշխարհագրորեն, աշխարհաքաղաքականորեն և գենետիկորեն իր հետ կապված ժողովուրդներին:
Ազգությամբ ռուս ընկերներս, երբ շփումների ժամանակ փորձում են հասկանալ Հայաստանում հակառուսական տրամադրությունների ակունքները՝ մինչ 2020թ.-ից ցայսօր տեղի ունեցած փաստերին ու а кому вы нужны? а куда вы денетесь? փիլիսոփայությանն անդրադառնալը, պատասխանս սկսում եմ հետևյալ մտքով՝
Մեր ավագ սերունդը հանրակրթական դպրոցում Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ՕՐՀՆՎԻ՛ ԷՆ ՍՀԱԹԸ, ՈՐ ՌՍԻ ՕՐՀՆԱԾ ՈՏԸ ՀԱՅՈՑ ԼԻՍ ԱՇԽԱՐՀԸ ՄՏԱՎ արտահայտությունը ականջին է մեծացել, օլիմպիական խաղերի ժամանակ ռուս մարզիկների հաղթանակի դեպքում բղավել է մերոնք հաղթեցին:
Քաղաքականությունը, անվտանգային շահերը չոր հաշվարկ են սիրում: Այս գրառմամբ դրանց չեմ անդրադառնա, մանավանդ, որ Արցախյան 44-օրյա պատերազմին հաջորդիվ մեր բոլոր խնդիրների հիմքում ես տեսնում եմ անկախությունից ի վեր մեր իսկ վարած սխալ արտաքին քաղաքականությունը, պետական գաղափարախոսության վրա հիմնված ագզային անվտանգային ռազմավարությունների տեսլականների բացակայությունը:

Այս գրառմանս ուղերձն այլ է՝
Այսօր, երբ հայ-ռուսական հարաբերությունների խաղաքարտերն այլևս բաց դրված են սեղանին, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հերթական անգամ ապացուցեց, որ ժողովրդավարությունը եղել է իր գիտակցական ընտրությունը, ՀՀ իշխանությունները, որքան էլ որ բարդ է, պետք է կարողանան հանրային խոսույթի դաշտից անցում կատարել դեպի զուտ քաղաքական շփումների դաշտ:
Ժամանակն է դուրս գալ էմոցիոնալ դաշտից:

Միջպետական հարաբերությունների բնույթը գնահատելն ու վերանայելը պետական մեքենայի ուղղակի գործառույթն է:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir