KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gürcistan
  4. »
  5. Անգլիան ցանկանում է ռազմական կենտրոն ստեղծել Վրաստանում

Անգլիան ցանկանում է ռազմական կենտրոն ստեղծել Վրաստանում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
125 0

Sev.tv–ն գրում է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի բազայի հիման վրա Անգլիան պատրաստվում է ռազմական հանգույց ստեղծել Վրաստանում գտնվող կենտրոնով։ Նման կարծիքով է sev.tv հեռուստաալիքի «Ուղիղ եթեր» հաղորդման ժամանակ կիսվել Նախիմովի անվան Սևծովյան բարձրագույն ռազմածովային դպրոցի ռազմա-քաղաքական աշխատանքի բաժնի պետ Ալեքսանդր Ռյաբցևը։ Նրա խոսքով այդ երկրներն արդեն սկսել են ակտիվ հակառուսական քաղաքականություն վարել։ Մասնավորապես, Հայաստանը լքել է Լեռնային Ղարաբաղը հենց Ռուսաստանին նսեմացնելու համար։

«Հիմա, փաստորեն, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, հիմքի վրա Վրաստանում ռազմական հանգույց է ստեղծվում։ Եվ ես կարծում եմ, որ այնտեղ բրիտանացիները մեզ համար կեղտոտ հնարքներ են նախապատրաստում։ Ես երկար մտածում էի, թե ինչո՞ւ Հայաստանը լքեց Լեռնային Ղարաբաղը։ Դե, նա փաստորեն հրաժարվեց նրանից, ընդ որում ոչ ոք նրան չստիպեց դա անել: Հայաստանը հիմա հակառուսական դիրքորոշում է խաղարկում և Լեռնային Ղարաբաղը պետք էր ապացուցել համար, որ տեսեք, Ռուսաստանը մեզ լքեց, Ռուսաստանը թշնամի է»,- բացատրել է Ալեքսանդր Ռյաբցևը:

Կամո Խաչիկյանը

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir