Fransız casusunun derdi Fransa Cumhurbaşkanını neden gerdi?

DONALD TRAMPIN QARABAĞLA BAĞLI PLANIMI VAR?

Almanya Başbakanı Merkel, bir bisiklet yüzünden Rusya’ya nefret ediyor iddiası

Türkiyə böyük təhlükə qarşısında: bundan sonra nə olacaq?

Մոսկվան կկտրի՞ Անկարա-Բաքու կապը

Gündem 14 Ekim 2020
53

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ: Շոյգուն կոչ է արել անհապաղ իրագործել հրադադարի վերաբերյալ մոսկովյան եռակողմ պայմանավորվածությունը:

ՌԴ պաշտպանության նախարարի կոչը կունենա՞ որևէ ազդեցություն Հասանովի և Ալիևի վրա: Այս հարցը առավել քան սուր է դառնում՝ հաշվի առնելով այն, որ Բաքուն հոկտեմբերի 14-ին թիրախավորել է Հայաստանի տարածքում մարտական հերթապահություն իրականացնող զինտեխնիկա՝ իբրև թե Ադրբեջանի բնակավայրերին պատրաստվող հարված կանխելու համար: Այսինքն՝ Բաքուն ոչ միայն չի դադարեցնում գրոհները Արցախի ուղղությամբ, այլև գործնականում թիրախավորում է Հայաստանի տարածքում մարտական հերթապահություն իրականացնող ռազմական տեխնիկա: Եվ սա փաստորեն՝ Շոյգուի հեռախոսազրույցի ֆոնին: Հետևաբար ևս մեկ անգամ առկա է հարցը՝ Շոյգուի խոսքը ունենալո՞ւ է որևէ ազդեցություն Բաքվի համար, որը ներկայումս ամբողջությամբ գտնվում է Անկարայի խոսքի ներքո:

Միևնույն ժամանակ, ՌԴ պաշտպանության նախարարը հոկտեմբերի 12-ին խոսել էր հենց Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ: Ռուսական կողմը նշել էր, որ Շոյգուն Աքարի հետ զրույցում մտահոգություն է հայտնել ահաբեկիչների ներգրավման կապակցությամբ: Թուրքական կողմի հաղորդագրությամբ՝ Աքարը հայտնել է Ադրբեջանին մինչև վերջ սատարելու մասին: Դրանից հետո ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ:

Առերևույթ պարիտետային հաղորդագրությունը դե ֆակտո թերևս ամենևին նույնական չէ, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հետ Շոյգուն հազիվ թե խոսել է նույն բանը: Կարո՞ղ է Մոսկվան լուծել իր գլխավոր խնդիրը այդ իմաստով՝ կտրել Բաքվին Անկարայից, այսպես ասած՝ խզել Բաքվի և Անկարայի միջև կապը և թելադրել իր քաղաքականությունն Ադրբեջանին: Եթե խաղի մեջ է մտել Շոյգուն, ապա պետք է ենթադրել, որ Մոսկվան սկսել է դիտարկել այդ հարցը լուծելու ընդհուպ կոշտ տարբերակներ:

Արամ Ամատունի

Yorumlar