KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հակոբ Բադալյան. Ֆրանսիայի նախագահը կգա՞ Հայաստան

Հակոբ Բադալյան. Ֆրանսիայի նախագահը կգա՞ Հայաստան

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
251 0

Ֆրանսիայի նախագահը կգա՞ Հայաստան: Էականը թերեւս դա չէ, այլ այն, թե կգնա՞ նաեւ Վրաստան ու Ադրբեջան: Եվ, թող չհնչի տարօրինակ, բայց ստեղծված իրավիճակում առավել նախընտրելի կարող է լինել հենց ռեգիոնալ այցը, քան այցը միայն Հայաստան:

Հիշեցնեմ, դեեռեւս 2021 թվականից պարբերաբար խոսվում է, թե Մակրոնը պատրաստվում է գալ Հայաստան: Հետո այն ժամանակ դեռեւս Ֆրանսիայի դեսպան Լաքոթը պարզ նշեց, որ Ֆրանսիայի նախագահը կգա, եթե լինի նաեւ Ադրբեջան գնալու հնարավորություն, քանի որ Ֆրանսիայի նպատակը խաղաղությանը նպաստելն է:

Օրերս ֆրանսիական էներգետիկ հսկայի՝ Տոտալի ղեկավարները Բաքվում հանդիպել էին Ալիեւին, ինչին անդրադարձել եմ նախորդ գրառումներից մեկում: Եթե կա Մակրոնի այցի իրական խոսակցություն, ապա չեմ բացառում, որ այդ հանդիպման մոտիվների շարքում է եղել նաեւ հենց Մակրոնի այցի հնարավորություն շոշափելը, բնականաբար ոչ պաշտոնապես, քանի որ Տոտալը պաշտոնապես որեւէ կերպ չի առնչվում ֆրանսիական դիվանագիտության կառույցներին: Բայց նաեւ կասկած չունեմ, որ գերտերությունների արտաքին քաղաքական, դիվանագիտական գործիքակազմում այդօրինակ հսկաներն ունենում են թերեւս շատ դիվանագիտական կառույցներից առավել գործնական ու նշանակալի դեր:

Եթե Ֆրանսիայի նախագահի այցը լինի միայն Հայաստան, ապա, որքան էլ դա լինի ոգեւորող, մեծ հավանականությամբ քաղաքական «գետնի» վրա այն կարող է լինել մոտալուտ լարվածության նշան, որից առաջ Մակրոնը կփորձի ձեւավորել իր ու Եվրամիության «ալիբին»: ԱՄՆ դա ձեւավորում է խաղաղապահների համատեղ զորավարժությամբ:

Սա ամենեւին չի նշանակում, որ լարվածություն անպայման լինելու է, բայց իրադարձությունների զարգացման տրամաբանությունը հուշում է հավանականության աճի մասին: Ընդ որում, այդ մտահոգությունս արտահայտել եմ դեռեւս շաբաթներ առաջ, երբ մեր հանրության մի մեծ մասը սպասում էր ՄԱԿ ԱԽ նիստին, ի դեպ հիմա էլ սպասում է «ֆրանսիական բանաձեւին»:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir