ABŞ-ın Türkiyəyə hücumunun ŞİFRƏLƏRİ: Qalib kim olacaq?

Fas’taki Fetöcüler PKKlılar IŞİDci Türkler ve Türk mafyası!

Armenian prime minister wants face-to-face meeting with Trump – Washington Free Beacon

ROBERT KÖÇƏRYAN SİYASƏTƏ HANSI GÜCLƏ QAYIDIR?

Հակաքայլը շատ պարզ է՝ Ադրբեջանի ամեն մի կրակոց պիտի աշխատի իր դեմ

Azerbaycan, Ermenistan 10 Şubat 2017
544

Ինչպե՞ս կանխել Ադրբեջանի ռազմական սադրանքները շփման գծում, հնարավո՞ր է հակախաղ գտնել Ադրբեջանի «ռազմական դիվանագիտությանը»:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը շատ հստակ պատասխան ունի այս հարցին՝ պետք է վարել այնպիսի քաղաքականություն, որը կչեզոքացնի սահմանային միջադեպերից քաղաքական օգուտներ քաղելու Ադրբեջանի քաղաքականությունը:

«Ամեն կրակոց պիտի աշխատի Ադրբեջանի դեմ: Այդ ժամանակ միայն նա կարող է հազար անգամ մտածել՝ արժի՞ կիրառել այս քաղաքականությունը, թե՞ ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում հայտարարեց քաղաքագետը՝ անդրադառնալով ԼՂ հարցի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:

– Պարոն Սարգսյան, ինչո՞վ եք բացատրում վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրադրության սրումը շփման գծում՝ կրակի ինտենսիվացումը, որի հետևանքով հայկական կողմը կրկին կորուստներ է կրել: Քաղաքական ի՞նչ խնդիրներ է այժմ դրել իր առջև Ադրբեջանը:

– Նախորդ հարցազրույցում արդեն նշել եմ, որ Ադրբեջանի ամեն մի քայլ շփման գծում ռազմաքաղաքական ակցիա է՝ քաղաքական նպատակներով: Մի բան կարող եմ ավելացնել իմ ասածին, որ փաստորեն փորձելով փոխել Ապրիլյան պատերազմից հետո հիմնախնդրի շուրջ ստեղծված քաղաքական վիճակը՝ Ադրբեջանը խնդիրներ ունեցավ Ռուսաստանի հետ՝ կապված Լավրովի հայտնի պատասխանի
հետ: Ադրբեջանի արտգործնախարարը դրանից հետո գնաց Մոսկվա, եկավ-ասաց, որ դժգոհ է Լավրովի հետ հանդիպումից: Փաստորեն Ադրբեջանը չկարողացավ ստանալ Ռուսաստանից այն, ինչ ուզում էր: Եվ հիմա արդեն կարելի է ասել, որ Ալիևի այցը Եվրոպա, Ադրբեջանի խաղերը Ուկրաինայի հետ ճնշման ինչ-որ լծակներ են Ռուսաստանի դեմ, որը փորձում է Ալիևը ցույց տալ՝ հույս ունենալով, որ ռուսները նորից կգան և կընդունեն իրենց պայմանները:

– Այսինքն՝ հակամարտության գոտում իրադրությունը սրելը համարում եք դեմարշ Ռուսաստանի դե՞մ:

– Դա զուգահեռ է՝ Լապշինի արտահանձման հետ միասին իրավիճակին լրջություն տալու համար: Դա շատ պարզ ու հստակ է, որովհետև ինչո՞ւ պիտի դա այդքան ցուցադրական անեին, այսինքն՝ Լապշինի հետ կապված թոհուբոհը և միջադեպը շփման գծում իրար հետ փոխկապակցված են, Ադրբեջանի կապրիզների հերթական ցուցադրությունն է, փորձում է ատամներ ցույց տալ բոլորին՝ Ռուսաստանին, Մինսկի խմբին, որ չի ընդունում իր առջև դրված պայմանները: Բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանի առջև դրված հիմնական պայմանը շփման գծում հետաքննության մեխանիզմներ տեղադրելն է: Հարցը այդպես էլ կախված է մնացել, բանակցությունները դրա հետ են կապված: Ադրբեջանը որևէ ցանկություն չունի դա անել:

– Նկատի ունեք՝ Ադրբեջանի կողմից դեպի Եվրոպա թեքվելը կամ Ալիևի այցելությունը Բրյուսել կրկին ազդակ էր կամ բողոք Ռուսաստանին:

– Իհարկե, Ալիևը կարծես թե հստակ ասաց, որ նորից ուզում են խորացնել հարաբերությունները Եվրոպայի հետ: Այս բոլորը, իհարկե, դեմարշներ են Ռուսաստանի դեմ:

– Պարոն Սարգսյան, Ադրբեջանը իրականում շատ հեռու է արևմտյան արժեքներից, ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից, բայց անհրաժեշտության դեպքում կարողանում է իր շահերը համադրել կամ տեղավորել Արևմուտքի, արևմտյան երկրների շահերի ընդհանուր համատեքստում: Այս իմաստով՝ Հայաստանը այսօրվա իրավիճակում ճի՞շտ է դիրքավորում՝ ավելի շատ մնալով Ռուսաստանի շահերի և ազդեցության շրջանակներում: Ադրբեջանը կարողանում է օգտագործել Բելառուսի, Ուկրաինայի հակասությունները Ռուսաստանի հետ: Հայաստանի կեցվածքը որքանո՞վ է ճիշտ:

– Հայաստանը երբեք էլ կեցվածք չի ունեցել: Երբ փորձում ենք հասկանալ Ադրբեջանի քաղաքականությունը, շատ հեշտությամբ տեսնում ենք տրամաբանությունը: Հայաստանի քաղաքականության մեջ որևէ բան չկա՝ բացի հոխորտալուց, որ «էս կանենք, էն կանենք», այսօր կրկին տեսնում ենք այդ հոխորտալը: Մարդկանց թվում է, թե իրենց խոսքերից կվախենան: Դա է Հայաստանի քաղաքականությունը: Մինչդեռ Հայաստանի քաղաքականությունը պետք է լիներ Ադրբեջանի այդ քաղաքական գիծը չեզոքացնելը: Քանի դեռ սահմանային միջադեպերը օգուտ են տալիս Ադրբեջանին, Ադրբեջանը անընդհատ սարքելու է այդ միջադեպերը:
– Բայց Դուք տեսնո՞ւմ եք հակախաղ դրան:

– Հակաքայլը այն է, որ եթե պարզ տեսնում եք այդ քաղաքականությունը, պիտի վարեք այնպիսի քաղաքականություն, որը պիտի չեզոքացնի, տապալի Ադրբեջանի այս քաղաքականության էֆեկտիվությունը: Ամեն կրակոց պիտի աշխատի Ադրբեջանի դեմ: Թող մտածեն: Եթե չեն կարողանում, թող դիմեն խելոք մասնագետների, թող նրանք մտածեն՝ ինչ կարող ենք անել թե՛ քաղաքական, և թե՛ ռազմական առումով, որ այս միջադեպերը աշխատեն Ադրբեջանի դեմ: Այդ ժամանակ միայն նա կարող է հազար անգամ մտածել՝ արժի՞ կիրառել այս քաղաքականությունը, թե՞ ոչ: Բայց մենք Ապրիլյան պատերազմից մինչ օրս որևէ բան չենք տեսնում՝ դատարկախոսությունից և հոխորտանքներից բացի: Չտեսանք որևէ դիրքորոշում, հայտարարված որևէ քայլ չիրականացվեց, և Ադրբեջանն էլ դա տեսնում է: Փաստորեն Հայաստանին չեզոքացված է զգում, հիմա իր համոզմամբ՝ իր խնդիրն այն է, որ փորձի լեզու գտնել գերտերությունների հետ և փոխել նրանց դիրքորոշումը: Ադրբեջանի խնդիրը սա է: Բա ի՞նչ պիտի աներ: Այդ բանը պիտի հասկանան այստեղ և սեփական քաղաքականությունը ցուցադրեն:

Խոսում են՝ Բելառուսին հանենք, էս անենք, էն անենք… Ես ամիսներ առաջ եմ ասել, որ անհրաժեշտ է դիրքորոշում ունենալ՝ կապված ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի հետ, չի կարելի թույլ տալ, որ խորանա Բելառուսի այդ քաղաքականությունը: Եթե թույլ եք տալիս, նա խորացնում է և լուծում է իր հարցերը Հայաստանի հաշվին՝ կրկին Ռուսաստանի հետ: Բելառուսը խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, իրենց նախագահը պարզ խոսել է, և օգտագործում են հայկական խնդիրները, մասնավորապես՝ ղարաբաղյան խնդիրը, Ռուսաստանին ինչ-որ բաներ պարտադրելու նպատակով: Հիմա որտե՞ղ է Հայաստանի դիրքորոշումն ու քաղաքականությունը:

Yorumlar