Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Հայ-ռուսական հարաբերություներում, լինեն դրանք լարված-թունավորված, ինչպես այսօր, կամ՝ բարեկամական, հիմնական խնդիրներից մեկը Հայաստանում է՝ մեր ուղեղում և մեր սրտում:
Հայ քաղաքական հավաքական միտքը Ռուսաստանը ընկալում է մշտական բարեկամ: Եւ երբ Ռուսաստանը, իր շահերից ելնելով, համագործակցում է Թուրքիայի հետ, աջակցում Ադրբեջանին, մեր մոտ խորը հիասթափություն է առաջանում: Սկսում են մեղադրանքները՝ Ռուսաստանը մեզ դավաճանեց, Ռուսաստանը ստոր գործարք է կնքել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ռուսը մեր թշնամին է….
Բայց ո՞վ է ասել, որ Ռուսաստանը մեր մշտական բարեկամն է: Որտե՞ղ է գրված, որ Ռուսաստանը գալու և փրկելու է մեզ: Ինչու ենք ինքներս մեզ համոզել, որ Ռուսաստանի համար Հայաստանը արժեքավոր է որպես սեպ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ու ամեն անգամ ռուսը գուրգուրելու է սեպին:
Հիմա բացահայտ է չէ՞, բացի հավանաբար հայրենական ընդդիմության համար, որ միջանցքի հարցում հենց Ռուսաստանն է ամենաշահագրգռվածը:
Ռուսաստանին պետք է հասկանալ, նրան ընդունել այնպիսին, ինչպիսին կա: Բայց նաև պետք չէ թշնամանալ, դա Հայաստանին ոչինչ չի տալում, բացի նորանոր հարվածներ ստանալը:
Թ.Հ., 5 նոյեմբերի, 2023թ
Դովեղ, Նոյեմբերյան, Տավուշ