KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Վահե Դավթյան: Բագրատը Մակարյո՞ս կլինի.

Վահե Դավթյան: Բագրատը Մակարյո՞ս կլինի.

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
14 0

Բագրատ Սրբազանի վարչապետ դառնալու հեռանկարը դեռևս կթողնեմ առանց քաղաքական մեկնաբանության: Պարզապես նշեմ, որ բացարձակ թյուր ու անհիմն է տարածված այն կարծիքը, որ հոգևորականը չի կարող երկիր ղեկավարել:

1960-1977 թթ. Կիպրոսի Հանրապետության նախագահի պաշտոնն էր զբաղեցնում մետրոպոլիտ Մակարիոսը, ում շնորհիվ Կիպրոսն անկախացավ Մեծ Բրիտանիայից՝ չվերածվելով վերջինիս ռազմական բազայի:

Մակարիոսի ջանքերով ՄԱԿ-ի օրակարգ բերվեցին և դրական լուծում ստացան Կիպրոսի անվտանգության հետ կապված բազմաթիվ հարցեր:

Օժտված լինելով փայլուն դիվանագիտական տաղանդով՝ Մակարիոսը արդյունավետ բանակցություններ էր վարում Լոնդոնի, Վաշինգտոնի, Մոսկվայի հետ՝ կոմպրոմիս գտնելու ու Կիպրոսի սուբյեկտայնությունը հաստատելու համար:

Հենց Մակարիոսի շնորհիվ Կիպրոսի Հանրապետությունում գրեթե վերացվեց թուրքական ազդեցությունը՝ հատկապես 1963-1964 թթ. թուրքերի ու կիպրոսցիներրի միջև բախումներից ի վեր:

1974 թ.-ի թուրքական ներխուժումից հետո Մակարիոսը որոշ ժամանակ ստիպված էր գտնվել Կիպրոսից դուրս, սակայն արդեն 1975 թ.-ին նա վերադառնում է՝ կրկին ստանձնելով նախագահի պաշտոնը, ճիշտ է՝ արդեն միայն կղզու հարավային հատվածում:

Ու ամենակարևորը: Մակարիոսն ուներ հստակ ձևավորված քաղաքական բազա: Բազա, որը չէր սահամանփակվում բացառապես քաղաքական մեկ հոսանքով կամ գաղափարախոսությամբ: Այսպես, մետրոպոլիտի շուրջ էին հավաքվել Կիպրոսի բոլոր առանցքային քաղաքական ուժերը՝ լիբերալները, կոմունիստներն ու սոցիալ-դեմոկրատները:

Ք.գ.դ., պրոֆեսոր Վահե Դավթյան
Բաժանորդագրվեք ՏԳ֊ալիքիս` https://t.me/vahedavtyan

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir