ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր մեկնաբանել է Ռուսաստանի Սոցիալիստական Դաշնային Խորհրդային Հանրապետության եւ Թուրքիայի կառավարության միջեւ բարեկամության եւ եղբայրության պայմանագրի հարյուրամյա տարեդարձը:
«Այս նշանակալի տարեդարձը, ինչպես նաեւ երկկողմ դիվանագիտական կապերի հարյուրամյակը, որը նշվել է 2020 թվականին, մենք դիտարկում որպես ենք ռուս-թուրքական գործընկերության կարեւորության փոխըմբռնման պատմական վկայություն: Մեր համագործակցությունը խորապես գիտակցված է՝ հիմնված բարիդրացիության, փոխադարձ հարգանքի եւ շահերը հաշվի առնելու սկզբունքի վրա, եւ կենտրոնացած է համատեղ արդյունավետ աշխատանքի վրա՝ հանուն Ռուսաստանի և Թուրքիայի ժողովուրդների բարեկեցության եւ բարգավաճման, հանուն տարածաշրջանում եւ ընդհանուր առմամբ եվրոպական մայրցամաքում խաղաղության, անվտանգության եւ կայունության:
Մենք հաստատում ենք Թուրքիայի հետ բոլոր ուղղություններով կառուցողական փոխգործակցությունը զարգացնելու, առեւտրային, տնտեսական եւ ներդրումային համագործակցությունն ընդլայնելու, էներգետիկայի, արդյունաբերության և ենթակառուցվածքների ոլորտներում հեռանկարային նախագծեր իրականացնելու, մշակութային և մարդասիրական փոխանակումները եւ մարդկային կապերը բարելավելու մեր պատրաստակամությունը:
Վերջին հարյուր տարվա ընթացքում իր քաղաքական և պատմական արդիականությունը չկորցրած Մոսկվայի պայմանագրի ոգուն եւ սկզբունքներին հավատարմությունը Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության հարաբերությունների հետագա առաջընթաց զարգացման երաշխիքն է»,- ասել է Զախարովան: