KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Եվրոդիտորդների հեռացման պահանջը

Գարիկ Քեռյան: Եվրոդիտորդների հեռացման պահանջը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
19 0

Stratfor ամերիկյան հետախուզական վերլուծական կենտրոնի փետրվարի մեկին հրատարակած հաղորդման մեջ https://search.app/Rg9EAH81Y4gbN9zf9 գաղտնազերծվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների բովանդակությունը: Ըստ այդ հրապարակման դրանք են ….. неразвертывание сил третьих стран и отказ от претензий в международных судах. Անդրադառնանք առաջին չհամաձայնեցված հոդվածին: Ինչպես գիտենք մի քանի օր առաջ ԵՄ դեսպանների համաժողովը որոշեց ևս երկու տարով երկարաձգել եվրոպական դիտորդների առաքելությունը Հայաստանում՝ Ադրբեջանի սահմանին: Այս որոշումը ողջունվեց և դրական գնահատվեց ՀՀ իշխանությունների կողմից: Եթե մեր երկրի ղեկավարությունը անընդհատ բարձրաձայնում է խաղաղության գործընթացում առաջընթացը և խաղաղության պայմանագրի կնքումը համարում է գերնպատակ, ինչպես հասկանանք այս իրավիճակը: Ադրբեջանը պահանջում է հեռացնել եվրոդիտորդներին որպես նախապայման հաշտության պայմանագրի կնքման, ուստի դիտորդական առաքելության գործունեության երկարաձգումը նշանակում է գործընթացի արգելակում: Մի խոսքով առաջանում է պատային իրավիճակ, երբ խաղաղության պահպանման նպատակով ստեղծված դիտորդական առաքելությունը դառնում է խոչընդոտ խաղաղության պայմանագրի կնքման: Ի դեպ Stratfor-ի հրապարակումները աչքի են ընկնում հավաստիության բարձր աստիճանով: Երկրորդ չհամաձայնեցված հոդվածը՝ միջազգային ատյաններից դիմում հայցերի հետ կանչման մասին ավելի լայն մեկնաբանության կարիք ունի մեր իրավաբան մասնագետների կողմից:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir