KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Türkiye
  4. »
  5. Արա Պողոսյան: ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԵՒ ԾՈՎԱՅԻՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արա Պողոսյան: ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԵՒ ԾՈՎԱՅԻՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
309 0

 

Թուրքական նոր արտաքին քաղաքական կոնցեպտը, թեև լայն առումով կարծես նման է Դավութօղլուի «Ռազմավարական խորքին», կարելի է ասել նաև փոխլրացնում է, բայց ի տարբերություն այն հենված է ո’չ թե «փափուլ ուժի», այլև միաժամանակ միախառնված են «կոշտ ուժը» և «փափուկ ուժը»: Իհարկե այս դեպքում այն կանվանեինք պարզապես «խելացի ուժ», բայց այստեղ առանձնահատկությունն այն է, որ գերազանցապես Թուրքիան վերջին տարիների իր արտաքին քաղաքականությունը «կոշտ ուժի» վրա է հենել, ուստի «Կապույտ հայրենիք»(Mavi vatan) կոնցեպտը կարելի պարզապես անվանել հիբրիդային հայեցակարգ, որը Թուրքիայի ցամաքային նկրտումները տարածում է նաև ծովային տարածությունների վրա, և համաձայն «Կապույտ հայրենիքի»(mavi vatan), Թուրքիայի ջրային ինքնիշխանությունը տարածվում է շուրջ 420 հազար քառակուսի կիլոմետր ջրային տարածքի վրա, որը ընդգրկում է Սև ծովի կեսը, Մարմարա ծովը, Էգեյան ծովի մեծ մասը, Ադրիատիկ և Միջերկրական ծովերի մի մասը։

Այս համատեքստում Թուրքիան հավակնում է շուրջ 153 հունական կղզիների, դրանք համարելով իր մայրցամաքային տարածքի օրգանական շարունակությունը (Հիշեցնեմ` և’ Թուրքիան և’ Հունաստանը հանդիսանում ՆԱՏՕ անդամ)։

Թուրանական իդեալների համատեքստում այն կտարածվի նաև Կասպից ծովի ճնշող մեծամասնության վրա, հասնելով մինչև Հնդկական օվկիանոս և Պարսից ծոց մի կողմից, իսկ մյուս կողմից` Սուեզի ջրանցք և Կարմիր ծով։ Պատահական չէ այն, որ Թուրքիան նախորդ կոնցեպտի վրա հենվելով ակտիվացրել է իր տնտեսական, մշակութային, էներգետիկ, սոցիալական, կրթական ծրագրերը Աֆրիկայում, Միջին Ասիայում, ձգտելով մինչև Ուրումչի։

Սա նոր, կամ որ ավելի ճիշտ է` Էրդողանական Թուրքիայի տեսլականն է, որտեղ դարձյալ` Հայաստան, որպես անկախ միավոր գոյություն չունի։ Հանուն արդարության(մենակ մենք չենք)` Վրաստանն էլ որպես այդպիսին դժվար լինի, և դա հավանաբար հասկացել է Ղարիբաշվիլիի կառավարությունը, կապված իր արտաքին դիրքորոշման հետ։

Հայաստանի հետ Թուրքիան հարաբերությունների կարգավորման մարտավարական հնարք է բանեցնում, որը փորձեց նաև 2008 թվականին։ Ընդ որում, նպատակների մասով ակնհայտ խոսում է Դավութօղլուն իր աշխատության մեջ։ Մարտավարական այս հնարքով Թուրքիան փորձում է նախ ձերբազատվել իրավական և պատմական կապանքներից, որոնք Արեւմուտքի համար, նաև Ռուսաստանի, ժամանակ առ ժամանակ ծառայում են որպես մահակ։ Իսկ ամենակարևորը` այս հնարքով Թուրքիան օժանդակելու է Արևմուտքին` Ռուսաստանի Դաշնության ռազմական ներկայությունը տարածաշրջանից դուրս մղելու համար։ Մի կողմից Թուրքիան ծառայություն է մատուցում Արևմուտքին, իսկ մյուս կողմից իր ճանապարհն է բացում դեպի Կասպյան ավազան և Միջին Ասիա։

Արա Պողոսյան

 

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir