Alman uzman: Türkiye ekonomisinin çökmesi Almanya’nın da zararına olacaktır

Rus uzman: DTÖ neden ABD’nin Türkiye’ye yönelik yaptırımlarına sesini çıkarmıyor?

Nikol Paşinyla Respublikaçılar Partiyası arasındakı gərginlik getdikcə qızışır

Türkiye’de dinlerarası diyolog fetöcülerden sonra Selefi RABITA tarafından yürütülüyor!

«Ատոմային էներգետիկան միշտ կլինի Հայաստանում». Սերժ Սարգսյան

Ermenistan 1 Kasım 2017
147

Մեծամորի ատոմակայանի փակման մասին քննարկումները նախաձեռնվում են արհեստականորեն և որևէ առնչություն չունեն իրականության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը:

Լրագրողը նշել է, որ նոյեմբերի վերջին Բրյուսելում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք համաձայնագրի կետերից մեկով նախատեսվում է փակել Մեծամորի հայկական ատոմակայանը: Նա փորձել է հետաքրքրվել, թե արդյոք դա տեղի կունենա ԱԷԿ-ի արդիականացման մասին ռուս-հայկական պայմանագրի ժամկետի ավարտից հետո (2026 թվականից հետո), թե դրանից ավելի վաղ:

«Եվրամիության հետ համաձայնագրում այդ դրույթը ձևակերպված է՝ հաշվի առնելով Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման օբյեկտիվ ժամկետները: Հայաստանի կառավարությունը 2014 թվականի մարտին որոշում է ընդունել հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման մասին: Ժամկետի երկարացման նախագծի ֆինանսավորումը կիրականացվի 270 մլն ԱՄՆ դոլարի ռուսական պետական արտահանման վարկի և 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի հաշվին»,- հայտնել է Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ ներկայում ռուսական «Ռոսատոմ» պետական ընկերության հետ տարվում են աշխատանքներ ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի ուղղությամբ:

«Կարևոր է նշել, որ ԱԷԿ-ը գործում է համապատասխան ՄԱԳԱՏԷ-ի բոլոր չափորոշիչներին, և դա միջազգային մասնագիտացված կառույցների եզրակացությունն է: Աշխատանքներ են տարվում նախագծային և շահագործման անվտանգության բարձրացման, ինչպես նաև արդիականացման ուղղությամբ: Այնպես որ, Մեծամորի ԱԷԿ-ը կծառայի առնվազն մինչև 2027 թվականը: Մենք կարծում ենք, որ սեփական անվտանգության և առաջին հերթին էներգետիկ անվտանգության նպատակով ատոմային էներգետիկան միշտ կլինի Հայաստանում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Լրագրողը փորձել է հետաքրքրվել, թե արդյոք նոյեմբերին ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումից հետո կարող է խոսք գնալ ԱԷԿ-ի փակման մասին, ինչին ի պատասխան Սարգսյանն ասել է. «Ոչ, ոչ: Համաձայնագրում նման կետ չկա»:

Yorumlar