ARADA KALAN TÜRKİYE: AFRİN-RUSYA/ MENBİÇ-ABD

ABŞ qardaş ölkəyə terrorçular üzərindən təhdid yaradır

XVII. YÜZYILDA KIRIM HANLIĞI’NDAKİ GELİŞMELER

Հայաստանի չորրորդ նախագահի լիազորությունները

Հայաստանում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար, դոկտոր Ալիա Մահմուդ Սալման Ալ-Զուբեյդի հարցազրույցն «Առավոտին»

Ermenistan 14 Aralık 2016
618

– Իրաքյան պատերազմի արդյունքում դադարեցված հայ-իրաքյան հարաբերությունների վերականգնումից ի վեր ի՞նչ արդյունքներ են արձանագրվել:
– Մեր բարեկամ երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունները սկսեցին զարգանալ մի քանի ուղղություններով հատկապես 2012 թվականին Երեւանում Իրաքի Հանրապետության դեսպանության վերաբացումից հետո։ Ինչ վերաբերում է քաղաքական հարաբերություններին, ապա նույն 2012 թվականին ձեւավորվում է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովը՝ երկու երկրների փոխվարչապետների գլխավորությամբ, իսկ 2014 թվականի վերջին Իրաքի Ներկայացուցիչների Խորհուրդը հաստատում է այն։ 2016 թվականի հունվարի 26-28-ն ընկած ժամանակահատվածում Բաղդադում գումարվում է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի երրորդ նստաշրջանը։ Անդրադառնալով երկու երկրների միջեւ կնքված համաձայնագրերին՝ նշեմ, որ կնքվել են մի շարք համաձայնագրեր, ինչպես՝
-Հայաստանի եւ Իրաքի միջեւ կնքված «Ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը – 2014 թվականի օգոստոսին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության եւ Իրաքի ավիացիայի վարչության միջեւ կնքված փոխըմբռնման հուշագիրը
– 2013 թվականի նոյեմբերին կնքված «Հայաuտանի Հանրապետության կառավարության եւ Իրաքի Հանրապետության կառավարության միջեւ տնտեսական, առեւտրական, գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը, որը հաստատվում է Իրաքի Ներկայացուցիչների Խորհրդի կողմից 2014 թվականի օգոստոս ամսին։
– Ո՞ր ուղղություններով կան զարգացման հեռանկարներ, ի՞նչ է արվում դրանք ամրապնդելու համար:
– Վերոհիշյալ պայմանագիրը ընդգրկում է ներդրումային, զբոսաշրջության, գիտության եւ տեխնոլոգիաների, տրանսպորտի, տարանցիկ փոխադրումների (տրանզիտ), տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի, տարածաշրջանային զարգացման, գյուղատնտեսության, բնապահպանության, կրթության եւ գիտության, ինչպես նաեւ մշակույթի ոլորտները։ Բացի այդ, քննարկման փուլում են գտնվում ավելի քան 10 երկկողմանի համաձայնագրեր եւ հուշագրեր՝ դրանք համաձայնեցնելու եւ կնքելու նպատակով, որոնք ընդգրկում են ներդրումային, կրկնակի հարկումից խուսափելու, գյուղատնտեսության, առողջապահության, զբոսաշրջության, բարձրագույն կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտները։ Անդրադառնալով տնտեսական հարաբերություններին՝ պետք է առանձնակի մատնանշել Հայաստանից Իրաք արտահանումների ծավալի աճը՝ 2013 թվականից սկսած։ Եթե 2013 թվականին այն կազմել է 48 միլիոն ԱՄՆ դոլար, 2014-ին՝ 80 միլիոն ԱՄՆ դոլար, ապա 2015-ին արդեն՝ 128 ԱՄՆ միլիոն դոլար։ Ավելացնեմ, որ ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում արտահանումների ծավալը արդեն իսկ կազմել է 101 միլիոն ԱՄՆ դոլար։ Խոսելով բարձրագույն կրթության ոլորտում մեր համագործակցության մասին՝ նշեմ, որ ընթացիկ 2016 թվականին 230 իրաքցի ուսանողներ ընդունվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Ավելացնեմ, որ 2017 թվականի ապրիլ ամսվա ընթացքում նախատեսվում է Իրաքի Հանրապետության Բարձրագույն կրթության նախարարի եւ նրան ուղեկցող իրաքյան պատվիրակության այցելությունը Հայաստան՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի քննարկման եւ երկու երկրների միջեւ բարձրագույն կրթության բնագավառում համագործակցության խորացման համար։ Խոսելով զբոսաշրջության ոլորտից՝ նշեմ, որ ամառվա ամիսներին Հայաստանի եւ Իրաքի միջեւ իրականացվում է շաբաթական երկու չվերթ, եւ յուրաքանչյուր շաբաթ մոտավորապես 300 իրաքցի զբոսաշրջիկ ժամանում է Հայաստան։ Իրաքը ցանկություն ունի թռիչքների քանակը ավելացնել ՀՀ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացների պարզեցման եւ օդանավակայանում կամ ՀՀ ցամաքային սահմանային անցակետերում մուտքի արտոնագրերի տրամադրման պարագայում։ Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանությունը ձգտում է զարգացնել երկկողմ հարաբերությունները բոլոր բնագավառներում՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է եւ աշխարհագրորեն շատ մոտ Իրաքին։ Հայաստանն ու Իրաքը ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր, որոնք կարող են երկու բարեկամ երկրներին մեծ օգուտներ բերել։ Մենք նաեւ ձգտում ենք ընդլայնել մեր համագործակցությունը տնտեսության ոլորտում, որը կընդգրկի առեւտրաշրջանառության մակարդակի բարձրացումն ու ակտիվացումը՝ համաչափ կերպով ամրապնդելով մշակութային համագործակցության շրջանակները եւ պատմականորեն առկա երկկողմ հարաբերությունները, եւ սկիզբ դնել անվտանգության եւ ռազմական համագործակցությանը Հայաստանի եւ Իրաքի միջեւ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Իրաքի Հանրապետության անվտանգության կառույցների միջեւ կնքել անվտանգության եւ տեղեկատվության փոխանակման ոլորտի հետ կապված համաձայնագրեր, փոխըմբռնման հուշագրեր՝ կարեւորելով նաեւ համագործակցության ամրապնդումը գյուղատնտեսության, առողջապահության եւ էներգետիկայի ոլորտներում։ Զրույցը`
nelli grigoryan
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

՝ http://www.aravot.am/2016/12/12/836365/

Yorumlar