İngiltere’nin Gazprom kararının perde arkası!

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-մայիսին աճել է 8.6 տոկոսով

İsrail-İran kəşfiyyat müharibəsinin yeni cəbhəsi-Afrika…

Olası ABD – İran çatışmasında Türkiye’nin izleyeceği strateji ne olur?

Երրորդ հանրապետության վախճանը. Ինչ է լինելու հետո

Ermenistan 8 Nisan 2018
140


Վաղն ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունը, հրաժարական է տալու նաեւ կառավարությունը: Ապրիլի 17-ին ՀՀԿ-ն ընտրելու է պետության առաջին դեմքին՝ վարչապետին, որից հետո Հայաստանը լիարժեք անցում է կատարելու կառավարման խորհրդարանական կարգին:
Ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես նաեւ ոստիկանապետ Վովա Գասպարյանը խոսում են չորրորդ հանրապետության մեկնարկի մասին: Ըստ էության, կառավարման կարգի փոփոխությունը հնարավոր է համարել նոր հանրապետության մեկնարկ: Իրենք՝ ՀՀԿ-ականները, դժգոհում են այս կապակցությամբ, հայտարարելով, թե երրորդ հանրապետությունը չի ավարտվում: Նրանց հասկանալ կարելի է՝ նրանք ցանկանում են պահպանել իրենց քաղաքական լծակներն ու տնտեսական արտոնյալ վիճակը, եւ ինչպես ցույց են տվել իշխանության տարիներին՝ դրա համար պատրաստ են զոհել պետական շահը:
Մյուս կողմից, չորրորդ հանրապետությունը պարզապես մեխանիկական մեկնարկ չի կարող լինել, իսկ ՀՀԿ իշխանության շարունակման դեպքում խիստ կասկածելի է, որ այն ընդհանրապես մեկնարկի: Բանն այն է, որ մենք ականատեսն ենք արտաքուստ քաղաքական, սակայն խորքում իշխանության ուզուրպացիայի առավել հղկված ու սահուն գործընթացի: Այսինքն, արդեն իսկ ներկայում՝ երրորդ հանրապետության օրոք, վերջնականապես վերացվել է քաղաքական գործընթացը՝ ընտրությունների միջոցով պետական իշխանության ձեւավորման մեխանիզմը:
Դա տեղի ունեցավ 1995-ի խորհրդարանի եւ 1996-ի նախագահի ընտրության ժամանակ, երբ այն ժամանակ իշխող համակարգի առանցքային դեմքերից մեկը՝ Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ եթե ընդդիմությունը 100 տոկոս էլ հավաքի՝ չեն թողնի իշխանության փոփոխություն: Դա պետական իշխանության ուզուրպացիայի մեկնարկն էր, որից հետո երրորդ հանրապետությունը նախ անցավ ռազմական օլիգարխիայի, ապա քրեական օլիգարխիայի տիրապետությանը: Երրորդ հանրապետությունն այդ ժամանակ որպես քաղաքական լեգիտիմ մարմին ու միջազգային քաղաքականության սուբյեկտ դադարեց գոյություն ունենալ:
Սերժ Սարգսյանի օրոք շարունակվեց քաղաքական համակարգի դեգրադացիան ու պետական իշխանության այլասերումը: Իշխող համակարգը հայտնվեց ճգնաժամի մեջ, որի հաղթահարման համար իշխանությունը գնաց ոչ թե հանրային-պետական կյանքի բարեփոխումների, ինչը նշանակում էր այդ համակարգի ապամոնտաժումը, այլ կառավարման կարգի՝ այսինքն ներքին պայմանավորվածությունների ու վերադասավորումների ճանապարհով:
Այսինքն, եթե օրինակ նախկինում առերեւույթ կար ընտրական գործընթաց, եւ իշխանությունը գնում էր ընտրությունը կեղծելու ճանապարհով, ապա ներկայում համապետական ընտրությունը պարզապես վերացվում է: Նախագահի ընտրության իրավունքն անցնում է խորհրդարանին, իսկ խորհրդարանի ընտրությունը ներկայում գործող ընտրակարգով՝ տարածքային ցուցակների միջոցով, փաստացի հավասարեցվել է ՏԻՄ ընտրությանը, ինչը իշխանությանը հնարավորություն տվեց անցկացնել անաղմուկ քվեարկություն:
Այսպիսով, կառավարման կարգի փոփոխությամբ վերջնականապես վերացվեց հանրապետության քաղաքական լեգիտիմության հիմքը՝ ընտրությունների միջոցով իշխանության ձեւավորումը: ՀՀԿ-ականները ճիշտ են՝ չորրորդ հանրապետություն չի լինելու, եթե նրանց հաջողվի պահել այս համակարգը: Իսկ երրորդ հանրապետությունը վախճանվել էր ավելի վաղ:
Սա ՀՀԿ-ի եւ իշխող համակարգի տրանսֆորմացիայի գինն ու արդյունքն է:

ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ

Yorumlar