Rusya: ABD, Türkiye ile askeri teknik işbirliğimizden vazgeçtirtmeye çalışıyor

Afganistan Türklüğü ve Türk Dünyasının Büyük İmtihanı

Rusya’nın anadil dersleri politikası faciası

ABD heyeti, Ankara’da İran yaptırımlarını görüştü

Երբեք Ադրբեջանին թշնամի չեմ համարել, ես ողջ հայ ազգին եմ անվանում ազգի դավաճան. Վահե Ավետյան

Azerbaycan, Ermenistan 7 Kasım 2016
1.013

Նյութում տեղ գտած մտքերն ու տեսակետները մեր զրուցակցի սեփականությունն են և չեն համընկնում Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Շվեդիայում բնակվող քաղաքական գործիչ, գրող, վտարանդի գրողների միության համահիմնադիր Վահե Ավետյանը, ով 2 օր Բաքվի օդանավակայանում սպասում էր իր մուտքի թույլտվությանը, արդեն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում է: Այս մասին Վահեն անձամբ հայտնեց Asekose.am-ին:
Այն հարցին, թե կոնկրետ ի՞նչ նպատակով էր նա ուզում մեկնել Բաքու, և թե ո՞րն էր Ադրբեջանի պատճառաբանությունը՝ նրան մուտքի թուլտվություն չտալու, Վահե Ավետյանը նշեց.
«Մեր երկրները երկվորյակներ են. կան լավ մարդիկ և կան պարզապես անմշակ մարդիկ: Օդանավակայանում իրենց մեջ նույնիսկ վեճ կար՝ թողնել ինձ Բաքու, թե՝ ոչ: Ես երկու մեր ցեխերը հավասարապես եմ խղճում: Եթե ինձ մուտքի թույլտվություն տային, պետք է գնայի և ծաղիկներ դնեի «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հուշարձանին: Այս մասին ոչ ոք չէր իմանալու, իսկ հիմա սրա մասին գիտեն երկու երկրներն էլ»,- պատմեց Վահե Ավետյանը:
Արդյոք սպասում էր, որ իրեն թույլ չեն տա մտնել Բաքու և թե արդյոք հիասթափված է այդ որոշման համար, Վահե Ավետյանը պատասխանեց.
«Ոչ, հիասթափված չեմ: Ես Ադրբեջանի հետ ընդամենն աշխատում եմ, իսկ հիասթափվել կարող եմ միայն սիրելիներիցս: Հազարավոր նամակներ ստացա խաղաղ, ազնիվ ադրբեջանցիներից և անգամ մի քանի հայից, ինչը մեծ հաջողություն է: Ես սաստիկ հիասթափված եմ իմ ցեղից, որը մարդկային, սոցիալական, բարոյական ու իմացական փլատակ է»,- հավելեց Վահե Ավետյանը:
Իսկ թե արդյոք նա հետագայում կրկին Ադրբեջանից Բաքու մտնելու թուլտվություն կխնդրի, Վահե Ավետյանն ասաց.
«Եթե կամենամ կանեմ, կամ ոչ, չեմ անի: Ադրբեջանը պետք է վերացնի այդ արգելքը»,- նշեց Վահե Ավետյանը՝ հավելելով, որ ինքն Ադրբեջանին իրեն թշնամի չի համարում.
«Երբեք Ադրբեջանին թշնամի չեմ համարել: Ես Անկախության Բանակի հրամանատար եմ: Իմ թշնամին հստակ է ինձ դեռևս 70-ականներից: Իմ թշնամին Պուտինն է և նրա կայսրությունը, այլ ոչ ղարաբաղակոմիտեկան ու նրանց լածիրակ չեկիստը: Վերջապես ամոթ է կովկասյան թույլ ցեղ թշնամի ունենալը, որը մեզ ոչինչ չի արել, հերիք չէ դեռ իրենց երկրի մի մասն էլ գրավել ենք: Ամոթ է, տղերք, հավակնություններդ մի քիչ բարձրացրեք. ասա ինձ ով է թշնամիդ, ասեմ՝ ումից ես թույլ»,- ասաց Վահե Ավետյանը:
Դիտարկմանը, թե արդյոք Հայաստանում կատարված վերջին դեպքերը, այդ թվում ապրիլյան պատերազմը, բավարար չէ, որպեսզի ինքը փոխի իր տեսակետը՝ կապված ադրբեջանցիների՝ հայերին թշնամի լինելու հետ, Վահե Ավետյանը հստակեցրեց.
«Երբ ԳՌՈՒ-ն գնդակոծում է համ հայերին, համ նրանց, ինչու պետք է երկու տուժածից մեկին համարեմ թշնամի: Դա տխմարություն է: Ընդհակառակը, նա պոտենցիալ ու բնական դաշնակից է»,- Asekose.am-ին իր տեսակետը հայտնեց Վահե Ավետյանը:
Իսկ վերջում անդրադառնալով իր իսկ նշած պոտենցիալ ու բնական դաշնակցի պատճառով Հայաստանում որպես «ազգի դավաճան» որակվելուն, Վահե Ավետյանն ասաց.
«Ես ամբողջ հայ ազգին եմ անվանում ազգի դավաճան: Ամենասարսափելի բանը, որ կարելի է համարել ազգի համար, դա քաղաքացու դավաճանությունն է: Տգետ, տխմարների ու սինլքորների ցեղախումբ, դուք դավաճանել եք ազատությունը»,- նշեց Վահե Ավետյանը՝ ավելացնելով.
«Ազատության դավաճաններ, շանորդիներ, ով եք դուք, որ ոչ միայն իմ ազատությունը կասկածի տակ դնեք, այլ նաև նման բան անցկացնեք մտքներովդ,- իր խոսքը եզրափակեց իրեն քաղհալածյալ համարող Վահե Ավետյանը:

Հեղինակ՝ Ա. Գրիգորյան

Asekose.am

Yorumlar