20 Günlük Protesto ve Afganistan Türklerinin Geleceği

Rusya: ABD, Türkiye ile askeri teknik işbirliğimizden vazgeçtirtmeye çalışıyor

Afganistan Türklüğü ve Türk Dünyasının Büyük İmtihanı

Rusya’nın anadil dersleri politikası faciası

Եկել է նոր «դրայվի» ժամանակը

Ermenistan 9 Eylül 2016
721

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը չուշացավ: Նրա վերջին կառավարության նիստը հրաժարականի «դատավճռի» հրապարակումն էր: ՀՀԿ գործադիր մարմնի նիստը վաղուց պլանավորված էր, որտեղ պիտի հայտարարվեր Աբրահամյանի և նրա կաբինետի հրաժարականի մասին ու պիտի հաստատվեր Կարեն Կարապետյանի թեկնածությունը, որի անունը վաղուց էր շրջանառվում:

Հայաստանի վարչապետի նոր թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն է՝ ռուսական «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահը: Նա այդ պաշտոնին գնաց՝ Հայաստանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելով, ու իր հրաժարականն էլ բացատրեց այլ աշխատանքի տեղափոխվելու, ինչպես նաև անձնական բնույթի այլ պատճառներով: Թեև Կարեն Կարապետյանը հասցրեց հայտնի դառնալ հայաստանյան հասարակական լայն շրջանակների համար, սակայն հայտնի շատ գործիչներից տարբերվում է, քանի որ չհասցրեց վարկաբեկվել:
Ասում են՝ քաղաքականությունն ու պաշտոնը վարկաբեկում են անձերին: Պատահական չէ, որ նոր կառավարության ղեկավարի հարցում Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ է առել հենց Կարեն Կարապետյանի վրա: Վարկաբեկված կառավարության հեղինակության բարձրացման համար անհրաժեշտ է չվարկաբեկված ղեկավար, որը ենթադրաբար պիտի ձևավորի նոր չվարկաբեկված կաբինետ: Իսկ ո՞րն է այդ դեպքում Կարեն Կարապետյանի ֆենոմենը: Նա, թեև հասցրել է բազմաթիվ պաշտոններ զբաղեցնել, սակայն հասարակության շրջանում հայտնի է որպես լավ մենեջեր: Բոլորի հիշողության մեջ դաջվել է նաև արդեն քաղաքապետ դարձած Կարեն Կարապետյանի հայտնի արտահայտությունը՝ «այնտեղ աշխատելով դրայվ եմ զգում»: Կարեն Կարապետյանի հաջողության գաղտնիքը հավանաբար այն է, որ իրեն երբեք քաղաքական գործիչ չի համարել, իսկ որպես քաղաքապետ էլ չհասցրեց վարկաբեկվելու աստիճան երկար պաշտոնավարել: Իհարկե, երևանցիներից շատերը հիասթափվեցին, երբ նա քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին քայլերն ուղղեց փողոցային առևտրի վերացմանը, և Երևանում սկսվեցին մանր առևտրի կետերի ապամոնտաժման համատարած աշխատանքները: Իսկ մարդիկ օրվա հացի փող էին աշխատում… Բայց լավ մենեջերի հմտություններն այստեղ էլ օգնեցին նրան ճիշտ ժամանակին հեռանալ: Այսպիսով, Կարեն Կարապետյանի հաջողության բանալին կարելի է գտած համարել՝ միշտ քաղաքականությունից հեռու, լավ մենեջեր, դրայվով աշխատելու մեծ ցանկություն: Իհարկե, այս պահին դժվար է պատկերացնել վարչապետի պաշտոնում քաղաքականությունից հեռու լինելն ու բյուջեի ճեղքվածքի առկայության պարագայում դրայվով աշխատելը, սակայն Կարեն Կարապետյանի՝ մենեջերի ունակություններն այնուամենայնիվ խոստումնալի են: Քաղաքապետ նշանակվելիս Կարեն Կարապետյանն ասել էր, որ իրեն այդ պաշտոնում առաջադրած Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր առջև «կուսակցական առաջադրանք» չի դրել: Եթե Կարեն Կարապետյանի «դաբրոն» արդեն ստացել են հանրապետականները, ուրեմն ենթադրաբար վարչապետի պաշտոնում առաջադրելիս նույնպես հանրապետականները կուսակցական առաջադրանք չեն դրել: Ի դեպ, Կարեն Կարապետյանի կառավարության որոշ անուններ արդեն շրջանառվում են, քանի որ որոշ նախարարներ հաջորդ կառավարության կազմում չեն լինելու: Ըստ շրջանառվող լուրերի՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին կփոխարինի Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։ Քննարկվում է նաև Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար նշանակելու հարցը, որը կփոխարինի այդ պաշտոնը ներկայումս զբաղեցնող Վիգեն Սարգսյանին: Վերջինն էլ, ենթադրաբար, պիտի փոխարինի Էդվարդ Նալբանդյանին արտգործնախարարի պաշտոնում: Այսպիսով, եկել է նոր դրայվի ու նոր դեմքերի ժամանակը: Մենք էլ դրայվով սպասում ենք նոր ու դրական փոփոխությունների…

Ալինա Օրդյան
http://armeniasputnik.am

Yorumlar