Türkiye ve ABD’nin Suriye’nin Kuzeyinde Güvenli Bölge Kurulması Konusunda Geldiği Son DurumOlur

Russia is Preparing for War and with Each New Conflict Increases Its Capabilities, Shmulyevich Says

Խաղատնային տհաճ պատմություն Սերժ Սարգսյանի համար

Astana Zirvesi ve Suriye’nin Geleceğİ

Instigate-ը պատրաստ է անօդաչուներ արտադրել հայկական բանակի համար

Ermenistan 8 Nisan 2016
689

Instigate-ը պատրաստ է անօդաչուներ արտադրել հայկական բանակի համար
vahanpogosyan
Ապրիլի 2-ից 8-ը ադրբեջանական բանակը Արցախի երկնքում կորցրել է 15 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):
Դրանցից մի քանիսը հարվածային կամ ինքնաոչնչացող (կամիկաձե) ԱԹՍ-ներն էին, որոնք Ադրբեջանը գնել էր Իսրայելից:
Հասարակությունում եւ մամուլում ակտիվ է քննարկում է սկսվել այն մասին, որ հայկական կողմը եւս պետք է ունենա ժամանակակից ԱԹՍ եւ կարծիքներ են հնչում այն մասին, որ դրանք կարող են արտադրվել հենց Հայաստանում:
Հայկական Instigate Robotics ՏՏ ընկերությունը երկար տարիներ զբաղվում է անօդաչուների ծրագրային եւ տեխնիկական մասի մշակումներով: Ընկերության համահիմնադիր ու գլխավոր ինժեներ Վահագն Պողոսյանը Մեդիամաքսին պատմել է իրենց անօդաչուների ու բանակի հետ հնարավոր համագործակցության մասին:
«Անօդաչուները սովորաբար տանում են օգտակար բեռ, մեծ մասամբ` տեսախցիկ: Ռազմական ոլորտում անօդաչուներն օգտագործվում են հետախուզության եւ հրետանու կրակի կառավարման համար: Մեր ներկա մշակումները քաղաքացիական օգտագործման համար են, բայց անհրաժեշտ աշխատանք կատարելուց հետո կարող ենք նաեւ ռազմական մոդելներ արտադրել»,- Մեդիամաքսին ասել է Վահագն Պողոսյանը:
Նրա խոսքով` 2011-ից սկսած բազմիցս փորձել են համագործակցել պաշտպանության նախարարության հետ, հանդիպումներ ու քննարկումներ են կայացել Instigate-ի ներուժը Հայաստանի ռազմական համալիրի արդիականացմանն ուղղելու համար, սակայն գործնական քայլեր չեն հետեւել:
«Հիմա համագործակցում ենք Սինգապուրի հետ: Այդ երկրի սահմանապահ ծովային ոստիկանական զորքերի համար Instigate-ը մշակում է անօդաչու թռչող սարքի մի մոդել, որը 2017-ին, ամենայն հավանականությամբ, կիրառության մեջ կմտնի նավահանգիստները երկնքից տեսանկարահանելու համար», – պատմել է Վահագն Պողոսյանը:

«Մեր սարքերի առավելությունը ցամաքից էլեկտրականության սնուցումն է: Եթե էլեկտրական շարժիչներով սարքերը սահմանափակ թռիչքային ժամանակ ունեն, ապա մեր մշակումները կարող են օդում մնալ որքան հարկավոր է` անհրաժեշտ նկարահանումներ կատարելով», – հավելել է նա:
Վահագն Պողոսյանը Մեդիամաքսին ասել է, որ ՀՀ ՊՆ հետ պայմանավորվածություն ունենալու դեպքում կարող են ռազմական անօդաչու սարքերի ամենատարբեր մշակումներ կատարել նաեւ հայկական ԶՈՒ համար: Նա նկատել է, որ դրանց գինը, Հայաստանում արտադրելու դեպքում, զգալիորեն էժան կլինի միջազգային շուկայում առկա առաջարկներից:

Սուրեն Ստեփանյան
www.mediamax.am

Yorumlar