Şimdi yükleniyor

Գարիկ Քերյան: Եվրոպական պետությունները փորձում են հաղթահարել դժվարությունները

Ուկրաինական պատերազմի և ԱՄՆ նախագահ Թրամփի արտաքին քաղաքականության արմատական փոփոխությունների հետևանքով Եվրոպական Միության և Մեծ Բրիտանիայի առջև առաջացած դժվարությունների հաղթահարման նպատակով Բրյուսելի ստրատեգները բավականին ակտիվ քայլեր են ձեռնարկում: Դրանք հիմնականում առևտրատնտեսական խնդիրների լուծմանն են նպատակաուղղված: Եթե հնում բոլոր ճանապարհները տանում էին դեպի Հռոմ, ապա այժմ, դրանք ձգվում են դեպի Պեկին և Դելի: Պեկինում արդեն բարձրագույն մակարդակով բանակցություններ են վարել Մակրոնը և Սթարմերը, նախատեսվում է նաև Մերցի այցը: Եվրոպական Միության ղեկավարներ Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մի քանի օր առաջ դարակազմիկ բանակցություններ և պայմանագրեր ձեռք բերեցին Դելիում: Կնքվեցին աննախադեպ համաձայնագրեր Հնդկաստանի և ԵՄ շուկաների համար առավելագույն բարենպաստ պայմաններով: Ի դեպ հիացած եմ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ճկուն և հեռատես դիվանագիտությամբ: Ամենուր հաջողությունը ուղեկցում է նրան: Բավականին մեծ ուշադրության է սկսել արժանանալ Վիետնամը, որի տնտեսական ներուժը իրեն է ձգում արևմտյան պետություններին: Իհարկե բարձրանում է Ճապոնիայի կշիռը: Ի տարբերություն էներգետիկ և տնտեսական խնդիրներ ունեցող եվրոպական երկրների, որոնք մեծապես կապված են ՌԴ դեմ պատժամիջոցների կիրառման, Ճապոնիան իրեն հեռու պահեց պատերազմից և ներկայումս գրեթե չի տուժել: Շատ հետաքրքիր էր Տոկիոյում երկու հզորագույն վարչապետուհիների Ջորջիա Մելոնիի և Սանաե Տակաիտիի բանակցությունները: Այստեղ ևս իտալո-ճապոնական համաձայնագրեր կնքվեցին: Մելոնին ձգտում է ձերբազատել Իտալիան նոր տնտեսական մարտահրավերներից: Կարծում եմ, որ մեր վերլուծական փորձագիտական կենտրոնները անհրաժեշտ է, որ չանտեսեն այս իրողությունները:

Yorum gönder