Şimdi yükleniyor

Գարիկ Քերյան: Իրան-ԱՄՆ հարաբերությունների նոր ճգնաժամը

Պարսից ծոց, Հորմուզի նեղուց և Օմանի ծոց… այս աշխարհագրական անունները այսօր նույնականացվում են նոր աշխարհամարտի բռնկման հետ: Թրամփը այսըեղ ուղարկում ամերիկյան գերհզոր նավատորմն ու ավիակիրը: Այստեղ են հավաքվում նաև Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմանավերը, համատեղ զինավարժությունների պատրվակով: Եթե առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների հիմնական պատճառը գաղութային հարցն էր, եվրոպական հեգեմոնիայի խնդիրը և Իրանը ծայրագավառ էր ու կապ չուներ պատերազմական զարգացումների հետ, ապա այժմ Իրանը դարձել է կենտրոնական հանգույց և նրա շուրջ ստեղծվել է պատերազմի օջախ: Պատճառները տանում են Իսրայել , ԱՄՆ և Չինաստանի գլոբալ շահեր: Դրանք և՝ աշխարհաքաղաքական են, և՝ էներգետիկ, և՝ քաղաքակրթական: Վերը նշված աշխարհագրական տարածքներից արտահանվում է համաշխարհային նավթա-գազային ռեսուրսների մի մեծ չափաբաժին, որից կախված է արևմտյան և չինական տնտեսությունների գործունեությունն ու զարգացումը: Որքան՞ է պատերազմի հավանականությունը, դժվար ասել: Միասնական կարծիք չկա, բայց ԱՄՆ արտաքին քաղաքականության ռազմավարության մեջ «Չարի առանցքի» պետությունների հակաամերիկյան վարչակարգերի ոչնչացման հայեցակարգը՝ գոծադրվում է: Հիշենք, որ այդ ցանկում ժամանակին ընդգրկված էին նաև Աֆղանստանը, Իրաքը, Սիրիան, Լիբիան: Հուսանք, որ մարդկությունը կխուսափի այս մեծ արյունահեղությունւց:

Yorum gönder