KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Վահե Դավթյան: Ինչու՞ հենց Երասխ

Վահե Դավթյան: Ինչու՞ հենց Երասխ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
199 0

Երասխը դիտարկվում է որպես ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ միջազգային տրանսպորտային միջանցքի առանցքային կետերից մեկը, ինչի մասին 2021 թ. մայիսին խոսել է նաև Երևանում գտնվող Իրանի արտգործնախարար Զարիֆը: Մասնավորապես, նա ընդգծել էր տարածաշրջանում նոր տրանսպորտային ճարտարապետության ձևավորման անհրաժեշտությունը՝ դրա հիմքում դնելով Իրան-Նախիջևան-Հայաստան-Վրաստան (Թեհրան-Ջուլֆա-Երասխ-Երևան-Թբիլիսի) երկաթուղու նախագիծը:

Հատկանշական է, որ նույն այս լոգիստիկայի նպատակահարմարության մասին է պարբերաբար խոսում նաև Հդկաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները՝ Հնդկական օվկիանոս-Պարսից ծոց-Սև ծով մուլտիմոդալ միջանցքի ձևավորման համատեքստում:

Լարվածություն ստեղծելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում՝ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է հարցականի տակ դնել Հայաստանի հնարավոր ինտեգրումը ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ լոգիստիկային, որում Բաքուն փորձում է դիրքավորվել որպես լիիրավ մասնակից ու շահառու (ադրբեջանա-իրանական Քազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համար Մոսկվան վերջերս 1,3 մլրդ դոլար վարկ է տրամադրել Թեհրանին): Այժմ գլխավոր նպատակներից է ՛՛Հյուսիս-Հարավ՛՛-ի միակ հարավկովկասյան մասնակցի կարգավիճակում մնալը՝ բացառելով Հայաստանի տարածքով Սև ծով-Պարսից ծոց մուլտիմոդալ կապը:

Հայաստանի ապաշրջափակումը միտում ունի խորանալու:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir