KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Ռուբեն Հ. Մեհրաբյան: 3+3 փաստացի գոյություն չունի

Ռուբեն Հ. Մեհրաբյան: 3+3 փաստացի գոյություն չունի

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
157 0

3+3 փաստացի գոյություն չունի։ 3+2 է, թեկուզ այն պատճառով, որ Վրաստանը չի գալիս Թեհրան։ Եվ ճիշտ է անում։ Բայց 3+2 էլ չէ, չնայած մասնակիցները կլինեն հինգը․․․

Եվ ուրեմն, Հայաստանի ԱԳՆ-ը իր հաղորդագրության մեջ ճիշտ է գնահատել այն՝ որպես “կոնսուլտատիվ հարթակում հերթական հանդիպում” Թեհրանում։

Իսկ դա նշանակում է․ նստել, խորհրդակցել, քիչ խոսել եւ շատ լսել, բան կառաջարկեն՝ “չէ” չասել, ասել “այո, եթե; այո, սակայն”, եւ ոչինչ չստորագրել։

Տեսականորեն չկա որեւէ վատ բան, երբ որեւէ տարածաշրջանում երկրների ներկայացուցիչները հավաքվում եւ խորհրդակցում են տարածաշրջանային հարցերի շուրջ։ Սակայն, այդ հավաքը ունի հստակ համատեքստ, որը հաստատապես մեր շահերից չի բխում։ Եվ մեր շահերին հակառակ “հոսանքները” չեզոքացնելու նպատակով մասնակցությունը, որը որեւէ պարտավորություն չի ենթադրում՝ օգտակար է, բայց ոչ ավելին։

Սպասելի է, որ Ալիեւը գլխից լեն՝ ռեխը բացելու է, թուրքերը “դամ” են պահելու, իսկ ռուZZ տականքն էլ ձեռները շփելու է՝ Բրյուսելի խափանման ակնկալիքով։ Թուրքերի “դամը” պրոբլեմ չի, դա “ֆոնային” է, բայց Ալիեւի ռեխը փակել է պետք, ասելով՝ արի Բրյուսել եւ շրջանակային փաստաթուղթ ստորագրի, այ տղա, խոսակցությունից թռնող տղա, սկզբունքները հայտնի են, դու էլ դրանց համաձայնել ես։ Մինչդեռ խիստ անհրաժեշտ է ռուZZին նույնիսկ ձեռքով չբարեւել։ Էս “բորշը” նրանց եփածն է, ու “միջանցքային” կամ, նույնն է՝ ՖՍԲ-ի հսկողության փորացավն էլ հայտնի է, թող ցավա ավելի ուժեղ։ Ոչ մի սիրալիրություն, միայն դեմքի՝ հրակայուն քյարփինջի արտահայտություն, առավելագույն դիստանցիա։ Ոչ մի բառ, որ կարող է հույս տալ դրանց, թե մնալու են։

Թեհրանին նեղացնել չի կարելի։ Բայց երկկողմ հանդիպման անհրաժեշտություն կա։ Որի ընթացքում անել հակառակը՝ քիչ լսել եւ ասել ասելիքը, “խաղալով սպիտակներով”։ Իսկ “խաղն” այն է, որ ռուսները գնալու են, քանզի անելիք չունեն, ձեւ չունեն չգնալու։ Եվ ընտելացեք, որ ստեղծվող վակուումը լրացվելու է Արեւմուտքի եւ ասիական ժողովրդավարությունների հետ Հայաստանի համագործակցությամբ։ Ընտելացե՛ք։ Ու հաշվի առեք, որ դա մե՛զ համար է, այլ ոչ թե ձեր դեմ։

Դե, իսկ թուրքերը․․․․ “սահմանից ինչ կա՞, տղերք, մահանեքը վերջացել են, շարժ չկա”։ Իսկ էդ դեպքում՝ էլ ի՞նչ տարբերություն, թե ինչ եք խոսում կամ ինչ չեք խոսում։

Եվ, իհարկե, ոչ մի թուղթ չստորագրել, եթե այն պարունակում է որեւէ պարտավորություն, բացի “շարունակել խորհրդակցությունները, այդ թվում՝ օնլայն, ցրվեցինք տներով, շնորհակալություն ուշադրության համար”։ Որեւէ լավրովախառը “եռակողմի” չգնալ։

Բարի երթ, դեպի Բրյուսել։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir