KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ռուբեն Հ. Մեհրաբյան: Ռուսաստանի ընտրությունները և Հայաստանը

Ռուբեն Հ. Մեհրաբյան: Ռուսաստանի ընտրությունները և Հայաստանը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
82 0

Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերը պահանջում են, որ Հայաստանի ժողովրդի կողմից ժողովրդավարական մանդատով օժտված Կառավարությունը եւ նրա ղեկավարը ձեռնպահ մնան Ռուսաստանի “ղեկավարին” շնորհավորելուց։ Մասնավորեցնեմ։

Նախ, որովհետեւ Հայ ժողովուրդը արմատապես մերժել է նման համապետական բանդիտիզմի պրակտիկան 2018-ին, եւ այդ մերժումն ունիվերսալ է եւ մեր արժեքային ինքնության անբաժանելի մասն է։ Չի՛ կարող Հայաստանի Հանրապետությունը շնորհավորել հետախուզման մեջ գտնվող հանցագործին՝ հերթական հանցագործության “հաջող” կատարման կապակցությամբ։

Երկրորդը, Հայաստանի դիրքորոշումը պետք է ներդաշնակ լինի այն երկրների հետ, որոնց հետ մենք արդեն իսկ ֆիքսել ենք շահերի, նպատակների եւ արժեքների ընդհանրություն։

Երրորդը, Հռոմի Ստատուտ ստորագրած Հայաստանը չի՛ կարող շնորհավորել Հաագայի Միջազգային Քրեական Դատարանի դատախազի կողմից կալանքի կարգադրագրով հետախուզվող մանկագող եւ մանկապիղծ հանցագործին, ով նաեւ ուղղակի թշնամական գործողություններ է սանձազերծել Հայաստանի եւ Հայ ժողովրդի նկատմամբ։

Նշվածը հաշվի չառնելն ուղղակի կանլրջացնի Հայաստանին քաղաքակիրթ մարդկության առաջ եւ կդեմոտիվացնի նրան՝ հետագայում էլ գործել համերաշխաբար՝ Հայաստանի հետ միասին, հանուն մեր ընդհանուր նպատակների, շահերի եւ արժեքների։

Եվ ուրեմն, ո՛չ մի շնորհավորանք, ոչ մի արձագանք։ Էլ չենք խոսում մեծ հավանականության մասին, որ Ռուսաստան պետությունը զավթած եւ այն մարդկության դեմ հանցագործությունների գործիքի վերածած՝ կազմակերպված քրեական խմբավորման (բանդայի) պարագլուխն ուղղակի կարող է չճանաչվել որպես օրինական եւ օրինակարգ (լեգիտիմ) ղեկավար, դրանից բխող բոլոր հետեւանքներով։

Խնդրում եմ նաեւ ձեռնպահ մնալ ինձ քաղաքականության դասեր տալուց, պետական շահերը “բացատրելուց”, դաս կտամ ու կբացատրեմ ում ուզեք եւ որքան ուզեք, հաստատ հավես չունեմ։ Մանավանդ, որ բացատրել եմ, հիմնավորել եմ, համեցեք։ Եթե անհասկանալի բան է մնացել՝ նորից կարդացեք, դրա համար եմ կարճ գրել։

Բարի գիշեր։ Խաղաղություն ամենեցուն։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir