KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Մեթյու Միլլեր: Լաչինի և Աղդամի երթուղիները պետք է բացվեն անհապաղ և միաժամանակ

Մեթյու Միլլեր: Լաչինի և Աղդամի երթուղիները պետք է բացվեն անհապաղ և միաժամանակ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
179 0

«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով։ Մենք կրկնում ենք մեր կոչը, ինչպես որ պետքարտուղարն արեց շաբաթվա վերջին արված հայտարարության մեջ, Լաչինի և Աղդամի երթուղիները պետք է բացվեն անհապաղ և միաժամանակ, որպեսզի ապահովվի ԼՂ-ում տղամարդկանց, կանանց և երեխաներին խիստ անհրաժեշտ մարդասիրական բեռների առաքումը»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը։

Նա կրկնել է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին ուղղված պետքարտուղարի կոչը՝ չձեռնարկել որևէ գործողություն, որը բարձրացնում է լարվածությունը կամ այդ նպատակից:

«Ի հավելումն ասեմ, որ մշտապես ընդգծել ենք Լեռնային Ղարաբաղում երթուղիների բացման և կողմերի միջև երկխոսության անհրաժեշտությունը։ Թեև կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահելի ներկայացուցիչներ այս գործընթացի համար, ինչպես նախկինում ենք ասել, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, և հետևաբար չենք ճանաչում այսպես կոչված նախագահական ընտրությունների ադյունքները, որոնք հրապարակվել են օրեր առաջ»,-ասել է ԱՄՆ Պետդեպի խոսնակը։

Մեթյու Միլլերն ընդգծել է, որ Այսպիսով, ես կասեմ, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին` լուծելու առկա խնդիրները ուղղակի երկխոսության միջոցով, և այդ իսկ պատճառով պետքարտուղար Բլինկենը և Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լու Բոնոն հետևողականորեն ներգրավված են և կլինեն գործընթացում։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir