KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հյուսիս-հարավի շինարարությունը դեռ վեց տարի էլ կընթանա

Հյուսիս-հարավի շինարարությունը դեռ վեց տարի էլ կընթանա

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
456 0

Հյուսիս-հարավի շինարարությունը դեռ վեց տարի էլ կընթանա «Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման վերջնաժամկետը ե՞րբ է»,- այսօր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: Պատգամավորը նաեւ նախարարին հորդորեց` Հյուսիս-հարավ մայրուղում կառուցված ու արդեն վերանորոգած ճանապարհների արգելափակոցները եվս վերանորոգվեն, այլապես դրանք կարող են վթարների պատճառ դառնալ: Նախարարն ասաց, որ մայրուղու Արարատ, Արտաշատի արգելափակոցները հանվել էին շինարարության ժամանակ, հիմա տեղադրվում են: «Շուտով կավարտվեն կամուրջների շինարարությունները: Դրանք դանդաղեցին, քանի որ նախագծման ժամանակ բացթողում է եղել. նախատեսված չի եղել կամուրջները ճանապարհին միացնելու ասֆալտապատման ծրագիրը»,-մանրամասնեց նախարարը`հավելելով, որ այսօր ակտիվ աշխատանք է տարվում մայրուղու Թալին-Գյումրի հատվածում: Այստեղ էլ աշխատանքները հարթ չեն անցել. «Մի քանի անգամ այս հատվածում արդեն քանդել ենք տվել հիմքը, բետոնային աշխատանքները: Իմ մոտեցումն այն է, որ չի կարելի անորակ ճանապարհ ունենալ, 4-5 տարի հետ կրկին անդրադառնալ դրան: Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման պայմանագիրը երկարաձգվեց, որովհետեւ բոլոր պարտավորությունները չեն կատարվել, բայց հիմա անում ենք ամեն բան, որ տեղավորվենք նախածային ժամկետներում»: Շինարարության ավարտի վերջնաժամկետի մասով էլ նախարարն ասաց`հստակ չէ, մայրուղու հարավային հատվածում ներդրողների հետ դեռ քննարկումներ են տարվում, բյուջետային ֆինանսավորում էլ է հարկավոր: Իր խոսքով, մայրուղին վերջնականապես ավարտելու համար դեռ առնվազ 6 տարի է պետք:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

http://www.aravot.am/2017/11/07/918585/

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir